Լրահոս
Օրվա լրահոսը

«Հետազոտությունները ցույց են տվել, որ առաջադրված կանանց գրեթե 60 տոկոսը ընտրվում է». Գայանե Մերոյան (Տեսանյութ)

Մարտ 14,2014 19:28

Մարտի 14-ին «Արթուրս Աղվերան Ռիզորթ» հանգստյան տանը տեղի ունեցավ «Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» ծրագրի առաջին աշխատաժողովը, որը կազմակերպել էին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակը եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը: Ծրագրի նպատակն է  Հայաստանում հավասար իրավունքներ եւ հավասար հնարավորություններ խթանելը:

mailAttach-3

Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ասաց, որ իրենց նախարարությունը իր գործունեության կարեւոր ուղղություններից մեկը տեսնում է հատկապես կանանց ներգրավվածության եւ մասնակցայինության ապահովումը տեղական ժողովրդավարության գործընթացներում. «Մեր կին համայնքի ղեկավարները իրենց պրոֆեսիոնալ ունակություններով, գիտելիքներով չեն զիջում իրենց գործընկերներին, եթե չասենք, որ որոշ որակներով կամ որոշ մասնագիտական ունակություններով ավելի ակտիվ են, ավելի համախմբող են, ավելի հարմար են իրենց պատկերացումներով համայնքային խնդիրների լուծման տեսանկյունից»:

mailAttach-2

«Առավոտի» հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արաիկ Հովհաննիսյանն իր փորձից ելնելով նշեց, որ այնտեղ, որտեղ ավագանու անդամների մեջ կան ավելի շատ կանայք, շատ ավելի հետաքրքիր, հավասարակշռված եւ հանգիստ մթնոլորտ է տիրում. «Կարծում եմ` բոլորի ցանկությունն է, որպեսզի կանանց ներգրավվածությունը լինի համաչափ: Ինչ վերաբերում է օրենսդրական փոփոխություններին` կարծում եմ, մեր այսօրվա գործող օրենսդրությունը բոլոր հնարավորությունները ստեղծել է. հավասար իրավունքներ է տալիս եւ′ տղամարդկանց, եւ′ կանանց»:

mailAttach-1

«Տեղական ինքնակառավարմանը մասնակցելու` կանանց կարողությունների հզորացում» ծրագրի համադասող Գայանե Մերոյանը հիմնական խնդիր է համարում այն թյուր կարծիքը, թե կանանց ձայն չեն տալիս, եւ նա առաջարկում է «կոտրել մեր մտածողության մեջ այդ կարծրատիպը». «Կանայք պետք է ավելի ակտիվ եւ ավելի համարձակ դիմեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Մենք դեռեւս մինչ սեպտեմբերի ընտրությունները անցկացրել ենք տարբեր մարզերում սեմինարներ, որոնց ընթացքում իրենց թեկնածությունը առաջադրած կանանց հմտություններ եւ գիտելիքներ ենք հաղորդել, թե ինչպես քարոզարշավ կազմակերպել, ինչպես մասնակցել ընտրություններին: Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ առաջադրված կանանց գրեթե 60 տոկոսը ընտրվում է: Եթե իրոք գիտակ լինի, իրոք պատրաստված լինի, նա հաջողության հասնում է ընտրության ժամանակ»:

Բավական ԱՓԻՑԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31