Մոսկվայի դատարանը երկարացրել է վարորդ Հրաչյա Հարությունյանի կալանքի ժամկետը մինչև ապրիլի 14-ը: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հարությունյանին մեղադրում են ավտովթարի հետևանքով 18 հոգու մահվան պատճառ դառնալու մեջ: Անցած տարվա հուլիսի 13-ին Պոդոլսկի մոտակայքում իր բեռնատարով նա ավտոբուսի էր բախվել:
Ուրբաթ օրը դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը առ այն, որ եթե ՀՀ քաղաքացի Հարությունյանի նկատմամբ ավելի մեղմ խափանման միջոց ընտրվի, ապա նա կարող է խուսափել դատական պատասխանատվությունից:
Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մակարյանն առարկել է կալանքի երկարաձգման համար՝ հիմնավորելով, որ այն ընթացակարգային խախտում է: Նա խնդրել է իր պաշտպանյալին ազատ արձակել Ռուսաստանի հայ համայնքի փոխնախագահի երաշխավորությամբ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ