Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր բացահայտում. «Սուրիկ Խաչատրյանի եւ Իժոյի` թալանը չկիսելու պատճառով Հորադիզը ընկավ»

Մարտ 14,2014 18:07

Արցախյան ազատամարտի ժամանակ Հորադիզի դիրքերը պաշտպանող զինվորներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, Aravot.am-ին պատմեց, որ 1994 թվականին Հորադիզի անկման մեղավորները ԼՂՀ ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանը եւ Գորիսի բատալիոնի հրամանատար, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էին:

«Հորադիզը ընկավ Սամվել Բաբայանի` Իժոյի, եւ Սուրիկ Խաչատրյանի` Լիսկայի` թալանը չկիսելու արդյունքում: Այն ժամանակ իրար մեջ բախում է լինում, թե ով պետք է տնօրինի տարածքի ավարը: Երբ Հայաստանի կողմին հատկացում չեն անում, Հայաստանի կողմը իր զորքը հետ է կանչում: Երբ գնացել եմ, զինվորներն աջ ու ձախ դա էին պատմում` կամազները ցիստեռները բարձեցին տարան, շշերը հավաքեցին տարան, ինչի համար տարածք գցեցին, իսկ մենք զոհերի գնով ու ջանասիրաբար հետ վերցրինք տարածքը»,- պատմեց մեր զրուցակիցը:

Ըստ նրա, Հորադիզի անկման պատճառը ճշտվեց, բայց ոչ ոք չպատժվեց. «Սերժ Սարգսյանը բոլորին հոգով, անունով, նասկու, կոշիկի չափսերով գիտեր, չէ որ զոհեր եղան Հորադիզի անկման պատճառով ու ճշտվեց անկման պատճառը: Ի՞նչ պատիժ ստացան Սուրիկ Խաչատրյանն ու Բաբայան Սամվելը»:

Նրա խոսքով, Հորադիզը հետ բերելու համար այն ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ու Վազգեն Սարգսյանը դիմել են Կոռնիձոր ջոկատի հրամանատարին` Արայիկ Խուդավերդյանին:

«Վազգեն Սարգսյանը ինձ կանչեց` բա թե պետք է գնաս Հորադիզ, այդ ժամանակ տարաձայնություններ ունեի` ոչ ճիշտ բաների համար: Ասացի` ոչ մի տեղ ոչ կգնամ, ոչ էլ մարդ կհանեմ, ես դեռ չեմ կարողանում բուժել իմ վիրավոր տղերքին, դեղերի հարցերը չեմ կարողանում լուծել: Բայց Վազգեն Սարգսյանն ասաց` էս վճռական պահ է, եթե դու դուրս չգաս, կարող է Հորադիզը կորցնենք: Հորադիզը մերոնք գցել են, հիմա չգիտենք` ինչ անենք, պետք է հետ բերել, հակառակորդը առանց կրակելու առաջ է գալիս: Ո՞նց է լինելու մերոնց վիճակը: Ես գնացի պաշտպանության նախարարություն, հանդիպեցի Սերժ Սարգսյանի հետ, որոշակի զրույցից հետո, զենք, զինամթերք ու սննդամթերք ստանալուց հետո համաձայնություն տվեցի, որ պետք է գնամ: 175 մարդով դուրս եկա դեպի Հորադիզ , բայց դիմումով-զեկուցագրով գրանցեցի որպես 30 հոգի: Ինձ կցեցին նաեւ Նիկոլ-Դուման ջոկատի 10 տղերքին, այլ ջոկատներից էլ եկան, ու մենք շարժվեցինք Հորադիզ: Դեռ չմտած պատերազմի դաշտ, առաջին հենակետը, որ անցանք, տղերքը հարցրին, թե որ ջոկատի ֆիդայիներն են, իմացան Կոռնիձորի Արոյի գլխավորությամբ ֆիդայիներն են, լուրը հասավ փախնող բանակին, ու փախնող բանակը հետ դարձավ ու գրոհի անցավ»,- Aravot.am-ին պատմեց Արայիկ Խուդավերդյանը:

Նրա պատմելով, Սերժ Սարգսյանը մի անգամ Հորադիզ շրջայցի եկել եւ իրեն հատուկ գովասանքի է արժանացրել. «Եկավ Հորադիզ եւ հրամանատարների հետ սեղան էր նստելու, սեղանը պատրաստել եւ սպասում էին ինձ, իսկ ես դեռ կռվի մեջ էի Հորադիզ-Ղափան –Գորիս հատվածում: Սպասում էին իջնեի, որ նոր սեղան նստեին: Երեկոյան նոր կարողացա ցեխոտ ու փոշոտ գնալ, այդ ժամանակ ինձ մոտեցավ, գրկախառնվեց, ասաց` դու մեր հերոսն ես, պետք է լինես առաջին ազգային հերոսը, որովհետեւ այն, ինչ արեցիր, ազգը չի մոռանա: Ուղղակի օդում կրակած խոսքեր, իսկ ազգը ամեն ինչ մոռացավ` հանձին իրեն»:

Սերժ Սարգսյանը խոստացավ ազգային առաջին հերոսի կոչումը, բայց, ինչպես պարոն Խուդավերդյանն է հիշեցնում, տվեց հրապարակներում նվնվացողի անվանումը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Հունան says:

    Նշված մարդկանցից գոնե մեկը ՀԱՍՏԱՏ աչքիս լույսը չի, բայց…
    Չչցանկացավ ներկայանալ… այդպիսի դեպքերում… ցանկացած, ԹԵԿՈՒԶ ՃԻՇՏ ԱՍՎԱԾ ԽՈՍՔՆ ԷԼ համարվում է ԲԱՄԲԱՍԱՆՔ ու ԱՆԱՆԻՄԿԱ!!!
    Ինչ է նշանակում ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՆՑԱԾ ազատամարտիկը չցանկացավ ներկայանալ…
    ԻՆՉԻՑ, կամ ՈւՄԻՑ վախեցավ???

    Հ.Գ.Ցավալի է, երբ երևի սենսացիայի համար, ինձ համար ՀԱՐԳՎԱԾ լրատվական կայքում տեսնում եմ այսպիսի գրոտեսք…

  2. Գագիկ says:

    Հունանի հետ համաձայն եմ, չի կարելի նման հերհյուրանքներ գրել, դրանք ոչ թե վերը նշված անձանց դեմ են, այլ ամբողջ մի ազգի: Ում ջաղացին եք ջուր լցնում?

  3. swurhandak says:

    Նման իրավիճակում հայտնցեցինք 1994 թվականի փետրվար մարտ ապրիլ ամիսներին Արցախի հյուսիս Արևելյան ճակատային գծում, երբ հինգերորդ բրիգադի հրամանատար` գնդապետ Մանվել Գրիգորյանը և Ստեփանակերտի գնդի հրամանատար Օգանով Սամվելը իրար հետ վիճում էին թե ով պետք է առաջինը մտնի ադրբեջանական Միր_Բաշիր քաղաքը, նպատակը այնտեղի թալանն էր: Բանը այնքան էր սրվել որ ռադիոկապով Մանվելը 45 -ը և Օգանով Սամվելը ՅԱԳՈՒԱՐՆԵՐ-ը ռադիոկապի ուղիղ եթերով իրար էին անպատվում և հայհոյում: Օգանովը պնդում էր, որ Մանվելը Ֆիզուլու թալանը տարավ և դրանով պետք է բավարարվի, իսկ ինքը պետք է Միր -Բաշիրի թալանը տանի, Մանվելը պնդում էր որ Մարտակերտում իր բրիգադը շատ զոհեր է տվել, և ինքը պետք է Միր-Բաշիրի թալանը տանի, որպեսզի օգնի զոհվածներին: Եվ ամոթաբար նրանք վիճում էին նրանց զինվորները ուղիղ եթերով լսում այդ վեճը… Արդյունքում Միր -Բաշիրի վրա հարձակումը երկարեց, ազերիները կարողացան այդ ժամանակը օգտագործել և վերադասավորել իրենց խուճապահար փախնող զորամասերը: 1994 թվականի Հունվար -Փետրվար ամիսներին մեր զորքերի` 5 -րդ Բրիգադի կողմից իրականացրած ուժեղ հակահարձագման ընթացքում ազերիները տալով մեծ կորուստները ստիպված էին ճողոպրել: Այն որ Միր-Բաշիրում սկսել էր խուճապ և տարահանում, դա փաստ էր, մնում էր միայն շարունակել հակահարձակումը: Սակայն մեր չակերտավոր հրամանատարների թալանի ագահության պատճառով ամեն ինչ այլ ընթացք ունեցավ:

  4. swurhandak says:

    Իսկ ինչ վերաբերվում է Կոռնիձորի ջոկատի հրամանատար՝ Արա Խուդավերդյանին, ապա նա իրոք ազգային հերոս է, նրա ջոկատի տղաների մասնակցությունը Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանում բավական է Ազգային Հ երոս կոչելուն: Ավաղ, Հյուսիսային Արցախում Կոռնիձորի ջոկատի նկատմամբ, վա՛յ հրամանատարների և ղեկավարների կողմից դավեր հյուսվեցին, որոնց արդյունքում ջոկատի տղաներին հեռացրեցին Շահումյանի շրջանից, և հենց դրանից մի քանի ամիս հետո դավաճանությամբ հանձնեցին Շահումյանի շրջանը:

  5. Եթե նուընիսկ` այս ամենը բանբասանք է, առորյա իրականությունը փաստում է, որ այն տեղի է ունեցել և կատարողները հայրենիքի դավաճաններ, ավարառուներ և պատերազմի հանցագործներ են:

  6. Lusine says:

    Ինչ այլանդակ սովորույթ է ,ով որտեղ իշխանությանը մի քննադատություն է անում, միանգամից մի հարյուր հոգի հարձակվում է ու կրկնում թե, նման բաները չի կարելի հրապարակել, դա հակաազգային է: Ժողովուրդ չեք կարծում, որ դավաճան իշխանություն ունենալու դեպքում պետք է ամեն ձև պայքարել նրանց դեմ, թե չէ շուտով ազգ չի լինի, որ հակաազգային գրառումներ անողներ կամ չանողներ լինեն: Է հետո, ուրեմն ինչ անեն պիտի կոծկենք վրան կպցնելով թե դա բացահայտելը հակազգային է?? Էկեք պարզենք, սահմանում դնենք նախօրոք, ինչն է հակազգային, ինչը ոչ, որ նախօրոք իմանանք ով ինչ գրի, ով ինչ գրի, թե չէ գլխիս վրյով քայլեն ես պիտի վախենամ դրա մասին խոսել, որովհետև ինչ որ մեկը դրոշակ է սարքել ամեն քննադատություն հակաազզգային կոչելը:
    Ես էնքան նման պատմություններ եմ լսել, ինքս էլ գիտեմ կոնկրետ դեպք, երբ որ կոնկրետ զորամաս հազիվ է շրջափակումից դուրս պրծել, ընդ որում զոհեր տալով, որովհետև հարձակման մասին հրահանգը ստանալուց հետո, թալանի վերաբերյալ պայմանավորվածությունից դժգոհ հրամանատարները պարզապես հրամանին չեն ենթարկվել ու առաջ չեն գնացել: Գիտեմ էլի որ Մարաղան իր սպիտակ նավթի հանքատեղիով չի ազատագրվել էլի նման պատճառով ու էլի էլի նման բաներ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31