Այսօր` 2014թ. մարտի 14-ին, ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրը գրանցել է Վերակազմյալ Սոցիալ – Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը:
Կուսակցության հիմնադիր համագումարը տեղի էր ունեցել 2014թ. հունվարի 25-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում:
Համագումարում նորընտիր կենտրոնական վարչության ատենապետ է ընտրվել Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Վերակազմյալ ՍԴՀԿ մամլո դիվանի հաղորդագրությունը