Լրահոս
Օրվա լրահոսը

Կարբի եւ Օհանավան համայնքների ոռոգման համակարգի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնաժողովը դեռ շարունակում է աշխատանքները եւ առաջիկայում կհանդիպի նաեւ բնակիչների հետ

Մարտ 14,2014 16:48

Արագածոտնի մարզի Կարբի եւ Օհանավան համայնքների ոռոգման համակարգի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնաժողովը  դեռ շարունակում է  աշխատանքները եւ դրանց շրջանակում հանդիպումներ է նախատեսում նաեւ համայնքների բնակիչների հետ: Հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքներն ու առաջարկությունները սահմանված ժամկետներում կներկայացվեն կառավարություն:

Իսկ  տարածված տեղեկությունները, թե այսօր առավոտյան  բնակիչների հետ  պետք է հանդիպեր  ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը,  իրականությանը չեն համապատասխանում, քանի որ նման հանդիպման հարց չի քննարկվել, եւ փոխվարչապետն  այսօր Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստի  աշխատանքներին:

Միաժամանակ  խնդիրն ուսումնասիրող հանձնաժողովն ափսոսանք է հայտնում  տարաբնույթ շահարկումների եւ ապատեղեկատվության տարածման առնչությամբ, որոնք թյուրիմացության մեջ են գցում համայնքների բնակիչներին:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31