Քիչ առաջ «Առաջին լրատվական»-ի խմբագրության դիմաց ցույց են անում անհայտ անձինք (հիմնականում երիտասարդներ):
Պաստառներին գրված է «Բանակից փախած դհոլներ», «1 պակաս»: Նրանցից շատերը նույնիսկ տեղյակ չեն, թե ինչու են իրականացնում բողոքի ակցիա:Նրանց հետ էին «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողն ու օպերատորը: