Չնայած կառուցապատող ընկերության և պետական պատկան մարմինների հավաստիացումներին՝ Օհանավան գյուղի մի խումբ բնակիչներ և Երևանից ժամանած բնապահպանները մարտի 14-ին հավաքվել էին Օհանավանգյուղի մոտ` իրենց մտահոգությունը հայտնելու ոռոգման ջրանցքի վրա նոր ՀԷԿ-ի կառուցման առնչությամբ: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, բնապահպանները, ոստիկանները և բնակիչները ցրվել են: Այս պահին ակցիան ավարտված է: ԱռավոտյանԵրևանից Օհանավան են գնացել շուրջ երկու տասնյակ բնապահպան ակտիվիստներ, ովքեր փորձել են գյուղի բնակիչներին համոզել կազմակերպելու բողոքի ակցիա: Գյուղում տարածվել էր տեղեկություն, թե գյուղացիների հետ հանդիպելու է ՀՀ փոխվարչապետ,տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի ու տեղեկատվության բաժնից, խնդրո առարկայի առնչությամբ շուտովկհրապարակվի պաշտոնական պարզաբանում:
Օհանավանում ակցիայի մասնակիցների թիվն այս անգամ եղել է մի քանի անգամ պակաս, քան նախորդ հավաքի ժամանակ: «Արմենպրես»-ի հետ զրույցում գյուղի բնակիչներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ Օհանավանի և Կարբիի բնակչությունն այսպահին ցանկանում է ըստ էության հասկանալ ջրանցքի վերանորոգման արդյունքում ակնկալվող դրական կամ բացասական հնարավոր փոփոխությունները և այդ պատճառով ավելի հակված է լսել կառուցապատողի և ոլորտի պատասխանատուների փաստարկները ևպատրաստ է խաղաղ հանգուցալուծումների: Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Օհանավան գյուղի բնակիչ Սերգեյ Ալեքսանյանը հնչեցրել էր իր մտահոգությունը հարցի վերաբերյալ և հավելել, որ գյուղի բնակիչները առաջարկում են, որ ներդրում անեն ուջրի բաց համակարգի փոխարեն փակ համակարգ կառուցեն, որը ջրով կապահովի յոթ գյուղերին էլ. «Դրանից հետո ինչքան ՀԷԿ ուզում են, թող կառուցեն, մեզ ոչ մի վնաս չլինի»:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց կառուցապատող ընկերության տնօրեն Արմեն Խաչատրյանը, ընկերությունը տեղյակ է օհանավանցիների մտահոգություններին, ավելին, իր աշխատանքները ոչ մի կերպ միտված չեն գյուղացիների համար ոռոգմանհարցում խնդիրներ ստեղծելուն: «Մենք մշտապես ներկայացնում ենք կատարվող աշխատանքների էությունը գյուղացիներին, ավելին, բացատրում ենք, որ ջրատարի նորոգումից նրանք միայն շահելու են: Նվազելու է ջրի կորուստը, և դրանից նրանք, բնականաբար,շահելու են»,- նշեց Արմեն Խաչատրյանը, ում կարծիքով հաճախ նման բողոքի ակցիաները ունենում են ոչ այնքան ինքնաբուխ, որքան ուղղորդված բնույթ: «Մենք և պատկան մարմինները բազմիցս հայտարարել ենք, որ այս պահին որևէ ՀԷԿ կառուցելու վերաբերյալաշխատանքներ չեն տարվում: Տեղի է ունենում միայն տասնամյակներ շարունակ չնորոգված ջրատարի վերականգնում: Մեզ փորձում են ներկայացնել, որպես բնապահպանական խնդիրներ ստեղծողների, սակայն իրականում մեր աշխատանքի արդյունքում նվազելուեն ջրի կորուստները»,- եզրափակեց Խաչատրյանը` նշելով, որ ընկերությունը, իհարկե, ունի ՀԷԿ կառուցելու մտադրություն, սակայն այդ փուլին հասնելու համար պետք է կատարվի հսկայածավալ աշխատանք, այդ թվում անցկացվեն լսումներ ու քննարկումներհամայնքի բնակիչների հետ:
Մարտի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հաստատել էր, որ ոռոգման հետ կապված խնդիրներ չեն ծագելու և նշել էր, որ ՀԷԿ կառուցելու համար անհրաժեշտ է լիցենզիա, որըտրամադրվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից: «Այս պահին գործընթաց է գնում այդ լիցենզիան ստանալու համար, որը տրամադրվում է ջրի օգտագործման թույլտվությունը ստանալուց, տարբեր բնապահպանական և այլփորձաքննություններ անցնելու հետո: Մեր նախապայմանը եղել է հետևյալը` անկախ նրանից` ՀԷԿ-ը կկառուցվի, թե ոչ` մենք ջուր օգտագործելու թույլտվություն տալիս ենք միայն արագահոս համակարգի վերակառուցման դեպքում, որով ջուր է մատակարարվումԱրարատյան դաշտին: Անկախ էներգետիկ ծրագրի իրականացումից` արագահոս համակարգը պետք է վերակառուցվի»,- ասել էր Գևորգյանը:
Ավելի վաղ էլ ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել էին, որ չեն կարող իրականացվել այնպիսի ծրագրեր, որոնք թեկուզ նվազագույն վնաս կհասցնեն գյուղացիական տնտեսություններին և որ խնդրի հետկապված զարգացումները կգտնվեն Տարածքային կառավարման նախարարության ուշադրության կենտրոնում:
Պարզաբանում է ստանում նաև ակցիայի մասնակից գյուղերի թվի հարցը: Նախորդ և այս ակցիայի ժամանակ շրջանառվող 7 և 8 համայնքների մասնակցության մասին տեղեկությունը նույնպես ճշգրտման կարիք ունի: Դեռ մարտի 6-ի կեսօրին Արագածոտնի մարզում՝Երևան-Ապարան ավտոճանապարհի փակման մասին տեղեկությունների հրապարակումից հետո Նոր Երզնկայի գյուղապետ Ալինա Հարությունյանը մասնավորապես ասել էր. «Ես համոզված եմ, որ մեր գյուղից ոչ ոք չի մասնակցել»: Yerkir.am-ի հետ զրույցումՍաղմոսավանի համայնքապետ Ներսես Ավագյանը նշել էր, որ իրենց գյուղի բնակիչները չեն բողոքել ու ոչ մի կապ չունեն այդ բողոքի հետ:
Լուսանկարը`epress.am-ից