«Յուրաքանչյուր խումբ բերել էր իր կազմած հարցաշարերը, որոնցով պետք է առաջիկայում աշխատի ու հանձնաժողովի ողջ կազմով համաձայնեցնում էինք այդ հարցաշարերը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը`«գազի հանձնաժողովի» նիստի ավարտից հետո:
Հիշեցնենք, որ գազի հանձնաժողովն, ԱԺ-ի որոշմամբ, դասակարգվել էր չորս խմբերի մեջ, որոնցից յուրաքանչյուրը պետք է որոշակի խումբ հարցերի ուսումնասիրությամբ զբաղվեր:
Այլ, բովանդակային քննարկումներ այսօրվա նիստում չեն եղել: Պարոն Վարդանյանը չցանկացավ մանրամասնել, թե ի՞նչ բնույթի հարցեր էին ներկայացրել ենթախմբերը, քանի որ յուրաքանչյուր հարցաշարում 20-30 հարց էր ընդգրկված:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ