«Էրեբունի» բժշկական կենտրոնի սեփականատեր Հարություն Քուշկյանն այսօր նշանակվել է Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարար: Քիչ առաջ այս լուրը Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց Հարություն Քուշկյանի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:
Պարոն Քուշկյանը, որը 2007-2012 թվականներին ղեկավարել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը, ԼՂՀ է հրավիրվել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրավերով:
Մեր տեղեկություններով, պարոն Քուշկյանին տարել են, որպեսզի նրա օրոք ՀՀ առողջապահության ոլորտում ներդրած մի քանի ծրագրեր, մասնավորապես` ծննդօգնության անվճար սերտիֆիկատը նաեւ այնտեղ ներդնի:
Վերջերս Արցախի մայրաքաղաքում` Ստեփանակերտում, բարերարների աջակցությամբ, բացվել էր բազմաֆունկցիոնալ հիվանդանոց, որը, մասնագետների գնահատմամբ, տարածաշրջանում իր տեխնիկական հագեցվածությամբ առաջատարներից մեկն է:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ