Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա ասում են ավտոբուս, երեք օր հետո էլ կասեն ինքնաթիռ». Վլադիկ Աբրահամյան

Մարտ 14,2014 16:12

«Ցանկացած փոխադրամիջոց պահանջում է փոխադրում և ներդրում՝ անկախ նրանից, թե քանի տարի է աշխատում: Հանձնաժողովը, որը զբաղվում է երթուղիների հետ կապված հարցերով, մինչ այսօր ուղեվարձի թանկացման պատճառը չի բարձրաձայնել: Այս հարցի պատասխանը կարող է ամենաշատը մեկ ամսվա ընթացքում տալ, բայց օրեցօր ավելի է ձգձգում»,-այսօր «Նոյյան Տապան» մամուլի սրահում ասաց Հայաստանում ուղևորափոխադրող կազմակերպության ներկայացուցիչ Հարություն Առաքելյանն ու ավելացրեց. «Ազգային ժողովում հարց է բարձրանում, որ Երևանը պետք է ունենա մեկ օպերատոր: Դա նշանակում է, որ մենք այս բնագավառում նույնպես, ունենում ենք նույն օլիգարխիկ մոտեցումը, որը ունենք շատ այլ բնագավառներում»:

Հայաստանի ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանն ասաց. «Հուլիս ամսին երթուղայինի գինը սահմանվեց 150 դրամ, հետո կասեցվեց և կազմվեց հանձնաժողով, որը ցավոք սրտի, մեզ անհայտ պատճառներով նիստեր չի գումարում: Այդ իսկ պատճառով ընկերությունները սկսել են հրաժարվել սպասարկելուց, մի մասն էլ փակվել է: Ելնելով քաղաքապետարանի որոշումից, որ պետք է անցում կատարել ավտոբուսների, որոշ կազմակերպություններ հետևել են դրան, բայց հիմա շատ վատ ֆինանսական պայմաններում են: Երեք օր առաջ այս հարցերով դիմել ենք և՛ վարչապետին, և՛ քաղաքապետին, և՛ նախագահին»:
«Ազգային ժողովում ասվում էր, որ կազմակերպություններ կստեղծվեն այս հարցերին լուծում տալու համար, հիմա Ազգային ժողովի այդ պատգամավորներից ոչ մեկը այստեղ ներկա չէ և պատճառն այն է, որ այդ պատգամավորները տրանսպորտից ընդհանրապես գաղափար չունեն: 7 տարի է բողոքում ենք , բայց ամեն տոնական օր ասում են՝ այս ամիսն անցնի հետո: Սկզբում որպես երթուղային միջոց օգտագործվում էին «Երազները», հետո ասացին՝ պետք է անպայման «Րաֆեր» լինեն, դրանք բոլորը վերացրին, հիմա էլ «Գազելներից» անցում են կատարում ավտոբուսի, 3 օր հետո էլ կասեն ինքնաթիռ»,-ասաց Հայաստանում ուղևորափոխադրող կազմակերպության ներկայացուցիչ Աբրահամյան Վլադիկը:

Վերջում «Արշակյան եղբայրներ» ընկերության տնօրեն Աշոտ Արշակյանն ասաց. «Կատարվում է ոլորտի կործանում: 2007 թ.-ին ունեի 50 աշխատող, իսկ հիմա 25-ն են: Երեք երթուղուց էլ մնացել է ընդամենը մեկը»:

Քրիստինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31