Լրահոս
Օրվա լրահոսը

Կոլեկտիվ ներդրումային համակարգեր մասնագիտությամբ առաջին շրջանավարտները պատրաստ են աշխատելու

Մարտ 14,2014 16:01

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում տեղի ունեցավ համալսարանի ֆինանսական ֆակուլտետի «կոլեկտիվ ներդրումային համակարգեր» մասնագիտության մագիստրատուրայի երկրորդ կուրսի առկա ուսուցման մագիստրոսների հանդիպումը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ:

«Դուք այն անձիք եք, որոնք որոշում են մեր երկրի ապագան: Այսօր շատ հետաքրքիր, փոփոխություններով լի ժամանակաշրջան ենք անցնում, իրականացնում ենք բարեփոխումներ, որոնք ուղղակիորեն առնչվում են մեր երիտասարդների ապագային, երկրի զարգացմանը: Ձեր մասնագիտացումն ուղղակիորեն կապված է կոլեկտիվ ներդրումային համակարգերի հետ և այսօր կցանկանայի լսել ձեր կարծիքները, առաջարկությունները, նաև՝ մտահոգությունները մեր կողմից իրականացվող բարեփոխումների, մասնավորապես՝ կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ »,-նշեց նախարարը:

Պարոն Ասատրյանը ներկայացրեց բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ստեղծման անհրաժեշտությունը, օրենսդրական դաշտի, տեղեկատվական համակարգերի արդիականացման, հանրային իրազեկման ուղղությամբ կատարած աշխատանքները, որից հետո ծավալվեց մտքերի փոխանակություն:

Երիտասարդների հարցերը հիմնականում վերաբերում էին կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, իրենց մասնագիտական կարողություններն օգտագործելու հնարավորություններին, երկրի ապագային:

Ավելի քան 3 ժամ տևած հանդիպումը հետաքրքիր էր, անբռնազբոս, երիտասարդները հնարավորություն ունեցան նախարարին ուղղել իրենց հետաքրքրող հարցերը, համատեղ քննարկել իրենց մտահոգությունները, առաջարկությունները, ներկայացնել տեսակետներ: Մասնագիտական բավարար մակարդակի առկայությունը, քննարկման թեմայի հետաքրքիր լինելը, անկաշկանդ մթնոլորտը նպաստեցին խնդիրների առարկայական, արդյունավետ քննարկմանը: Նախարարի հարցին, թե սոցիալական պաշտպանության ոլորտի որ հատվածներում են պատկերացնում իրենց հետագա աշխատանքը՝ մասնակիցները նշեցին ֆինանսական, բնակչությանը մատուցվող սոցիալական ծառայությունների, իրազեկման ոլորտները:

Ամփոփելով հանդիպման արդյունքները, պարոն Ասատրյանը նշեց,-«Դուք կոլեկտիվ ներդրումային համակարգեր մասնագիտացմամբ առաջին շրջանավարտներն եք, և ես ուրախ եմ, որ արդեն ունենք արդիական կրթությամբ մասնագետներ, որոնք ցանկանում են աշխատել սոցիալական պաշտպանության ոլորտում: Մենք ձեր կարիքն իրոք ունենք, և ես պատրաստ եմ աջակցել ձեզ՝ դժվարին և պատասխանատու ոլորտում աշխատելու, ձեր մասնագիտական հմտություններն օգտագործելու, մեր երկրի ապագան համատեղ կերտելու գործում»:

ՀՀ ԱՍՀՆ

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31