Մարտի 13-ին, ժամը 11.30-ին, Արտաշատ քաղաքի ավագ դպրոցի մոտ ծառայություն կատարելիս ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչին է մոտեցել ավագ դպրոցի 12-րդ դասարանի մի աշակերտուհի և հայտնել, որ իր բջջային հեռախոսը բացահայտ հափշտակել և դիմել են փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ` Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Արայիկ Ա.-ն, որի մոտ, խուզարկությամբ, հայտնաբերվել է աշակերտուհուց գողացված հեռախոսը:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն