Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ա. Աշոտյան.«Կառավարության իրականացրած քայլերը նպատակային են և համապատասխանում են ուսանողների իրական կարիքներին»

Մարտ 14,2014 15:38

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի պետական բուհերի առկա ուսուցման համակարգում սովորող ուսանողների սոցիալական աջակցության կարիքի ուսումնասիրության արդյունքների շնորհանդեսը: Ուսումնասիրությունն իրականացրել է «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը` ՀՀ ԿԳՆ-ի պատվերով: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանում առաջին անգամ է նման ծավալով և որակով ուսումնասիրություն իրականացվում, որի արդյունքները վկայում են, որ ուսանողությունն իրավամբ սոցիալական խոցելիություն ունեցող այն ընդգծված խավն է, որի նկատմամբ պետության ուշադրությունն առավել մեծ ծավալներ պետք է կրի և առավել  նպատակային քաղաքականության հանգեցնի: Նախարարի խոսքով` ուսումնասիրության արդյունքները հանգեցրել են երեք հիմնական հետևության: “Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ուսանողական խավը սոցիալական լուրջ բեռի տակ է, երկրորդ` կառավարության իրականացրած քայլերն այդ ուղղությամբ նպատակային են և համապատասխանում են ուսանողների իրական կարիքներին և երրորդ` կառավարությունը պետք է առավել մեծ ջանքեր ներդնի` հնարավորինս մեղմելու ուսանողների սոցիալական բեռը”,-նշել է նախարարը` ներկայացնելով այդ ուղղությամբ  կառավարության իրականացրած քայլերը: Մասնավորապես, ըստ նախարարի` կառավարությունն իրականացնում է սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձի փոխհատուցման ծրագիր, որում ներառված է շուրջ 850  ուսանող. վերջիններս պետության կողմից ստանում են 50-100 տոկոս զեղչ: 2015 թվականին նախատեսվում է ընդլայնել այդ ցանկը` այն հասցնելով շուրջ 2500 ուսանողի: Բացի այդ, ըստ Ա. Աշոտյանի, ԱԺ-ում հաստատման են ներկայացվել «Կրթության մասին» և «Բարձագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերը, համաձայն որոնց` օրենքով  ամրագրվելու են ուսանողների համար մի շարք  երաշխիքներ, մասնավորապես, բուհն իր բյուջեի վճարովի հատվածի 7 տոկոսը պարտավոր է ուղղել զեղչերին, օրենքով երաշխավորելու են սոցիալական որոշ խմբերի համար ֆիքսված զեղչեր և լրացուցիչ արտոնություններ: Բացի այդ, օրինագծով նախատեսվում է հնարավորություն ընձեռել որոշ ուսանողական խմբերի` իրենց վարձավճարը մուծել ավելի  ճկուն մեխանիզմներով: Հաջորդ կետը, ըստ Ա. Աշոտյանի,  ուսանողական հանրակացարանների արդիականացման և ընդլայնման ծրագիրն է, որը մեծ ներդրումներ է պահանջում:  Գործում են նաև ուսանողական արտոնյալ վարկեր, որոնց մասին, ըստ հետազոտության, տեղեկացված է ուսանողների գրեթե  կեսը և, դրա մասին տեղեկանալուց հետո ևս 7000 հոգի կարող է մտածել` այս գումարից օգտվելու մասին:

Շնորհանդեսի ընթացքում “Այ Փի Էս Սի” քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի փորձագետ Սամվել Մանուկյանը ներկայացրել է ուսումնասիրության արդյունքները:

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարիամ says:

    Ամբողջը բլեֆ է և ուռած փուչիկ, և ամեն ինչ կանխորոշված է հհկ ախոռներում…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31