Լրահոս
Օրվա լրահոսը

Քնի պակասը՝ տրավմաների պատճառ

Մարտ 14,2014 15:13

Այսօր «Հայացք» ակումբում քնի խանգարումների թեմայից խոսեցին Քնի շնչառական խանգարումների կենտրոնի մասնագետ Ցիալա Ուստյանն ու կլինիկական հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու Սոնա Հարությունյանը: Ցիալա Ուստյանը նշեց, որ խռմփացնելը, տասը վայրկյանից ավել շնչառական դադարներն ու շնչարգելության զգացումով արթնանալը, պայմանավորված է քնի շնչառական խախտումներով: Մասնագետի ձեւակերպմամբ՝ վերոնշյալն այն ախտանիշներն են, որոնց պետք է ուշադրություն դարձնել, քանի որ, մարդը չի կարողանում նորմալ քնել, առողջ մարմին ունենալ էլ չի կարող: «Քունը դա ակտիվ նեյրոհորմոնալ գործընթաց է, որի խախտումը լուրջ հետեւանքներ է առաջացնում: Քնի խանգարումները պատճառը նախ եւ առաջ՝ մարդու մոտ բերում են կենտրոնացման թուլացման»,- ասաց Ցիալա Ուստյանը, շարունակելով, որ քնի պակասի հետեւանքով առաջանում են սրտանոթային հիվանդություններ, որից օրինակ՝ տղամարդկանց պարագայում կարող է տուժել սեռական ֆունկցիան:

Սոնա Հարությունյանն էլ հավելեց, որ քնի պակասը բացասաբար է անդրադառնում անձի հոգեկան առողջության վրա: Ըստ նրա՝ «Անքնությունից անձի մոտ առաջանում է սթրեսները, դեպրեսիա, գերհոգնածություն, հոգեկան մի շարք տրավմաներ, հետեւաբար անքնությունը չպետք է անտեսել»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը`phytoblog.ru-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31