Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրի սակագնի բարձրացման պատճառը սղաճն է

Մարտ 14,2014 14:51

«Երեւան Ջուր ՓԲԸ»-ի իրավաբանական եւ հաճախորդների սպասարկման տնօրեն Արտակ Մալխասյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում պարզաբանեց, թե որն է ջրի սակագնի բարձրացման պատճառը:

Պրն Սահակյանը նշեց, որ 2005 թվականին ֆրանսիական «Վեոլիա» ընկերության, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ «Երեւան Ջուր» ընկերության միջեւ ստորագրվել է վարձակալության պայմանագիր, որով սահմանվել էր սակագնի ձեւավորման հստակ մեթոդաբանությունը եւ շարժի սցենարը՝ ըստ տարիների: Նրա պնդմամբ՝ կան 4 գործոններ, որոնցով պայմանավորված է սակագնային քաղաքականությունը. «Սղաճ, Էլեկտրաէներգիայի սակագին, եվրո-դրամ փոխհարաբերություն եւ վաճառվող ջրի ծավալ: Առաջին երեք նշվածների դեպքում մենք որեւէ կերպ չենք կարող փոխազդել սակագնի վրա: Դրանց հակակշռող միակ գործոն կարելի է համարել ջրի ծավալների վաճառքի մեծացումը»:

Պրն Սահակյանի խոսքերով, եթե վերջին տարիներին եղել է անգամ ջրի սակագնի բարձրացում, ապա այն պայմանավորված է եղել միայն Էլեկտրաէներգիայի սակագնով եւ սղաճով. «Այս տարի ջրի սակագնի բարձրացումը կապված է այն բանի հետ, որ մեր երկրում տեղի է ունեցել 5.8 տոկոս սղաճ»:

Հիշեցնենք, որ «Երևան Ջուր» ընկերությունը ՀՀ հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել մատուցվող ծառայությունների ճշգրտված հաշվարկները, որոնց համաձայն՝ բնակչությանը մատուցվող մանրածախ ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայության սակագինը նախատեսվում է բարձրացնել 7.49 դրամով՝ 1 խորանարդ մետրի դիմաց եւ 170.256 դրամ-ի փոխարեն սահմանել 177.746 դրամ/խմ:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31