Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքագետ. « Էրդողանը ՏԻՄ ընտրություններում կարող է հավաքել 35 տոկոս ձայն»

Մարտ 14,2014 14:19

Այսօր «Հայացք» ակումբում թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը խոսեց Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի, ներքաղաքական զարգացումների ու տարածաշրջանային փոփոխությունների մասին:

Անուշ Հովհաննիսյանը հայտնեց, որ առաջիկայում՝ մայիսի 30-ին Թուրքիայում կայանալու են ՏԻՄ ընտրություններ, որին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գնում է բավական թուլացած հիմքերով, ու քանի որ վարչապետի հիմնական

հակառակորդը Գյուլենն է: Անուշ Հովհաննիսյանի խոսքով, ամենայն հավանականությամբ, Էրդողանը ՏԻՄ ընտրություններում առավելագույնը կարող է հավաքել  35 տոկոս ձայն ու այդ մասին վկայում են նաեւ սոցհարցումները. «Էրդողանը չի պատրաստվում դուրս գալ քաղաքականությունից, քանի որ  բավականին ուժեղ քաղաքական գործիչ է»,- ասաց նա, ավելացնելով, որ Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքները կախված կլինեն մայիսին կայանալիք ՏԻՄ ընտրություններից:

Ղրիմի հարցի վերաբերյալ էլ, Անուշ Հովհաննիսյանը հետեւյալ կարծիքի է, ըստ նրա՝ Թուրքիան իրեն բավական ակտիվ է դրսեւորում  Ղրիմի թաթարների հարցում, եւ քանի որ պարզվել է, որ թուրքական էլիտայից շատերը սերում են Ղրիմի թաթարներից,  Էրդողանն ու Պուտինը զրույց են ունեցել ու որոշել  Ղրիմի թաթարներին արտոնություններ տալ:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31