«Դա մեկանգամյա ակցիա չի, մենք առաջարկում ենք փոփոխություններ, մենք կապացուցենք, որ այլ ելք չկա եւ կառավարության հրաժարականի հարցը մտցնելու ենք առաջիկայում: Օրակարգ է մտնելու՝ միանշանակ, մինչ այդ, բնականաբար, ներկայացնելու ենք մեր տեսակետը, թե ինչպիսի կառավարություն ենք ուզում ունենալ, ինչպիսի փիլիսոփայությամբ եւ գաղափարախոսությամբ, իսկ եթե ՀՀԿ-ն չգնա դրան, մենք կորոշենք ինչ անել, ճանապարհային քարտեզը կհրապարակենք»,-այսօր Ազգային ժողովում ուրբաթօրյա ճեպազրույցների ժամանակ կառավարության հրաժարականի մասին հարցին այսպես պատասխանեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը, վերջում ամեն դեպքում հավելելով, որ «ցանկացած հարց չորսի (նկատի ունի չորս ոչ իշխանական քաղաքական ուժերը-Մ.Բ.) համաձայնությամբ է լինելու, չորսի համաձայնությամբ կհրապարակենք ճանապարհային քարտեզը»:
Ավելի մանրամասնելով՝ նա ասաց, որ ԲՀԿ-ն ոչ թե ուզում է ինքը կառավարություն ձեւավորի, այլ այնպիսի կառավարություն լինի, որը կհամապատասխանի իրենց չափորոշիչներին՝ «Սա անձերի խնդիր չի, անձերի խնդիր չորս ուժերից ոչ մեկը չի դնում, միայն չափորոշիչներ ենք դնում»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ