Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնգրեսական Շերմանը հիշեցնում է պետքարտուղար Քերիին` Հայոց Ցեղասպանության հարցին աջակցության դեպքերն ու քաջալերում, որ դրանք ավելի շատանան Քերիի՝ պետքարտուղար լինելու ժամանակահատվածում

Մարտ 14,2014 13:58

Վաշինգտոն- Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար), այսօրվա լսումների ժամանակ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի Բրեդ Շերմանը (դեմոկրատ, Կալիֆորնիա) գովաբանեց պետքարտուղար Ջոն Քերիին` Սենատում աշխատելու տարիներին Հայոց Ցեղասպանությանը վերաբերող իր ջանքերի համար և քաջալերեց նրան շարունակել աջակցել Միացյալ Նահանգների` Հայոց Ցեղասպանության ճանաչմանը:

«Ես ողջունում եմ Ձեզ որպես սենատոր Քերի` Ձեր անհավանական ջանքերի համար, որով պայքարել եք Հայոց Ցեղասպանության ճանաչման համար և հույս ունեմ, որ որպես պետքարտուղար Քերի Դուք նույն կերպ կվարվեք»,- հայտնեց Շերմանը:

Շերմանը պետքարտուղարի հետ հարց ու պատասխանի ընթացքում նաև մտահոգություն հայտնեց հայերի նկատմամբ Ադրբեջանի թշնամական գործողությունների վերաբերյալ և հիշեցրեց 2004թ. Հունգարիայում ՆԱՏՕ-ի ուսումնական դասընթացի ժամանակ ադրբեջանական բանակի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից իրականացրած ՀՀ բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի պարբերական սպառնալիքները` ոչնչացնելու ցանկացած ինքնաթիռ, որը կանցնի Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտի օդանավակայանով:

«Ադրբեջանի զինվորին, ով սպանեց քնած հայ զինվորին ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ, փառաբանեցին և նրա կոչումը բարձրացրեցին, ու հաշվի առնելով մյուս ագրեսիվ գործողությունները` հույս ունեմ, որ Դուք կվերանայեք Ադրբեջանին որևէ ռազմական օգնության հարցը և, թերևս, չեք ցուցաբերի>,- հայտարարեց Շերմանը` հավելելով. <Հույս ունեմ, որ Դուք նաև կզգուշացնեք ադրբեջանցիներին, որ պատվաբեր չէ նրանց համար` սպառնալ ոչնչացնել քաղաքացիական օդանավը, որը կթռչի դեպի Լեռնային Ղարաբաղի օդանավակայան»:

«Մենք ողջունում ենք կոնգրեսական Շերմանին` այս հույժ կարևոր խնդիրները պետքարտուղար Քերիին ներկայացնելու համար»,- հայտնեց Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին և շարունակելով խոսքն ասաց. «Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրեին կոնգրեսական Շերմանի դիտողությունները տեղին հիշեցում են ԱՄՆ վարչակազմին՝ կատարելու իր պարտավորությունները»:

 Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31