Այսօր «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում ավարտվում է շախմատի տղամարդկանց Եվրոպայի 15-րդ անհատական առաջնությունը:
Ցավոք, հարազատ հարկի տակ հայաստանցիներից ոչ ոք չի պայքարում չեմպիոնի կոչման համար: Սակայն մեր շախմատիստներից ութը նորմաներ են լրացրել:
13-ամյա Հայկ Մարտիրոսյանը Եվրոպայի ուժեղագույն շախմատիստների հետ պայքարում լրացրեց գրոսմայստերի նորմա: Եվս յոթ հայաստանցիներ՝ Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Նորայր Թորոսյանը, Ռոբերտ Աղասարյանը, Դավիթ Գեւորգյանը եւ Սարգիս Սարգսյանը, լրացրել են միջազգային վարպետի նորմա: Ընդհանուր առմամբ, Երեւանում շախմատային նորմա լրացրել է 18 շախմատիստ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ armchess.am-ի