ՕԵԿ-ը ոչ մի արտառոց բան չի տեսնում չորս ոչ քաղաքական ուժերի համագործակցության մեջ՝ «նորմալ է», համենայն դեպս այդ կարծիքին է ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:
Սակայն իշխանությունից հեռանալու կամ նոր իշխանություն ձեւավորելու մասին ՕԵԿ-ը չի ցանկանում խոսել, քանի որ «իշխանությունները ձեւավորվում են ընտրությունների արդյունքում», իսկ ընտրությունների արդյունքներին բոլորս էլ ծանոթ ենք:
Մ. Շահգելդյանը չի կարծում ,որ Հայաստանի առջեւ Ռուսաստանը հարց կդնի՝ կողմնորոշվել եւ տեսակետ հայտնել Ղրիմի վերաբերյալ, քանի որ «մինչեւ հիմա Հայաստանը մշտապես իր անձնական շահերով է կողմնորոշվել եւ այն մոտեցումներով, որոնք համապատասխանում են մեր երկրի գերակայություններին»:
Այդուհանդերձ, Ուկրաինայի շուրջ ստեղծված լարվածության կապակցությամբ նա առաջարկեց սպասել այսօր կայանալիք՝ ԱՄՆ-ՌԴ ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներին, չմոռանալով շեշտել, որ «Հայաստանը այս գործընթացում խաղացող կողմ չէ»:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ