Լրահոս
Օրվա լրահոսը

Միլիարդների վատնում Երևանի կանաչապատման ոլորտում․ Ինչպես են ոչնչացնում Երևանի ծառերն ու կանաչը

Մարտ 14,2014 12:49

Կից տեսանյութում տեսնում եք, թե Երևանի  քաղաքապետարանը ինչպես է ծառերի գարնանային էտումներ կատարում։ Տեսեք, թե ինչպես է օգտագործվում Կանաչապատում ընկերությունների համար Երևան համայնքի բյուջեով նախատեսված գումարը՝ կանաչի ոչնչացման, սղոցներ ձեռք բերելու և շատ փայտանյութ կտրելու համար։
Ավելի կոնկրետ Երևանի 2014 թվականի բյուջեով կանաչապատման համար նախատեսված է 2 միլիարդ դրամից ավելի գումար։

Հիշեցնենք, որ մասնագետները գտնում են, որ ծառերի այդպիսով ավելի շատ վնաս է հասցվում, իսկ բյուջեի գումարները չեն ծառայում կանաչ տարածքների խնամքին։

Այդ գումարը ոչ մի կերպ չի անդրադառնում Կանաչապատում ՓԲԸ աշխատողների աշխատավարձի վրա։ Փոխարենը Օպերայի բակի վերջին կանաչ տարածքը և այլ վայրեր հանձնվում են նոր սրճարանների։

Կտրվում է ամեն բան, ինչը կանաչ սաղարթներ ունի և դեպի վերև է աճում՝ ընդ որում կամայականորեն։ Անցյալ տարվա աշնանը կեսից կտրվեցին Ավանի ֆինանսական տեխնիկումի այգում երկնասլաց ծառերը։

Այս ապօրինությունների համար պատասխանատվություն է կրում Երևանի քաղաքապետը և բնապահպանական վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը, ովքեր հրաժարվում են ներկայացնել Կանաչապատում ՓԲԸ-ների ծախսերի մանրամասն հաշվետվությունները։

Այս պաշտոնյաները որևէ կերպ չեն արձագանքում հանրության և մասնագետների կարծիքին և շարունակում են մնացած կանաչ գոտիները Նորքում և այլուր տրամադրել կառուցապատման համար։ Սա իհարկե կոռուպցիա է բարձր մակարդակում։

Համայնքային միջոցների փոշիացման այս փաստերի մասին կարելի է պատկերացում կազմել համեմատելով բյուջեով նախատեսված գումարներն ու կատարված աշխատանքը։ Տես՝ ստորև տեսանյութը՝

Մենք ենք այս քաղաքի տերը 
քաղաքացիական նախաձեռնություն
14.03.2014

ՀԱՄԵՄԱՏԵՔ․

Երեւանի 2014թ. բյուջեով շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ծախսերի տեսակարար կշիռը կկազմի 10.4% և նախատեսված ծախսերը, մասնավորապես, հետևյալն են.
• 1,597,000.0 հազար դրամ տրամադրել «Կանաչ տարածքների հիմնում եւ պահպանում» ծրագրին, որից 1,467,0 00.0 հազար դրամը ներառում է կանաչ տարածքների պահպանման ծառայությունները, նյութերը եւ ոռոգման ջրի արժեքը, ծառերի էտման ծառայությունը, 20,000.0 հազար դրամը՝ տնկիների ձեռքբերումը, 40,000.0 հազար դրամը՝ քաղաքի սեփականություն հանդիսացող տնկարանի պահպանման ծախսերը, 70, 000.0 հազար դրամը՝ նոր կանաչ տարածքների հիմնման համար։ Այս ծրագրով հատկացումները 159,900.0 հազար դրամով ավելի են 2013 թվականի ճշտված ցուցանիշից: Ծրագիրը 2014 թվականի բյուջետային գործընթացում դիտվել է որպես գերակայություն։
• 291,905.0 հազար դրամ տրամադրել «Սիզամարգերի ստեղծում եւ ծաղկապատում» ծրագրին: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է գազոնապատել եւ ծաղկապատել քաղաքի փողոցների, հրապարակների եւ քաղաքի մուտքերի շրջակայքը, ձեռք բերել ծաղկասածիլներ, սիզամարգերի ստեղծման եւ պահպանման համար անհրաժեշտ բուսահող եւ կարմիր ավազ, ինչպես նաեւ ապահովել տեղական մշտադալար տնկիների եւ սածիլների ձեռքբերումը։
• 363,300.0 հազար դրամ տրամադրել «Ոռոգման ցանցի կառուցում եւ վերանորոգում» ծրագրին` Երեւանում նոր ստեղծվող կանաչ տարածքներում, ինչպես նաեւ առկա սիզամարգերում ոռոգման ցանցի ապահովման համար:
․ 1997.8 հազար դրամ տրամադրել «Հրազդանի կիրճի բարեկարգում» ծրագրին`Արաբկիր վարչական շրջանի մասով ընթացիկ բարեկարգման եւ մաքրման աշխատանքների համար:
• 5,037,106.4 հազար դրամ տրամադրել «Աղբահանություն եւ սանիտարականմաքրում» ծրագրին` Երեւան քաղաքում աղբահանության եւ սանիտարական մաքրման ծառայություններ ձեռք բերելու համար:
• 38,701.9 հազար դրամ տրամադրել «Գետերի հուների մաքրում» ծրագրին:
• 220,000.0 հազար դրամ տրամադրել «Թափառող կենդանիների վնասազերծում» ծրագրին ՝ Երեւան քաղաքում թափառող կենդանիների վնասազերծման խնդիրը կանոնակարգելու համար։
• 666,763.7 հազար դրամ տրամադրել «Հանգստի գոտիների եւ զբոսայգիների կառուցում ու պահպանում» ծրագրին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31