Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոմարիոն դաժան քննադատության է ենթարկել ՖԻՖԱ-ի նախագահ Իոզեֆ Բլաթերին եւ գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեին:
«Վալկեն համաշխարհային սպորտի պատմության մեջ գլխավոր ռեկետյորներից մեկն է: Բլաթերի հետ միասին նա զբաղվել է շանտաժով: Ինչ վերաբերում է անձամբ Բլաթերին, նա գող է, կոռուպցիոներ եւ սրիկայի որդի: Ներողություն եմ խնդրում այսպիսի արտահայտության համար, սակայն դա իրականում այդպես է: Հիշում եմ, Վալկեն մի անգամ ասել էր, թե Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունը վատթարագույնն է լինելու պատմության մեջ: Այդ մարդը գալիս է իմ երկիր, այդպիսի ճառեր ասում: Ու բոլորը նրան ծափահարում են», – Ռոմարիոյի խոսքերը մեջբերում է Sambafoot-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Global Look Press-ի