Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. «Եթե իշխանության գիտակցությունն աշխատի…»

Մարտ 14,2014 12:31

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը չգիտի՝ արդյո՞ք «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը առանձին բանակցում է ՀՀԿ-ի հետ եւ ՀՀԿ-ն պատրաստ է նման քայլի, բայց եթե այդպես լինի՝ ՀՅԴ-ն կողջունի: Խոսքը որքան էլ տարօրինակ է՝ իշխանափոխության մասին է:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարն այսօր ճեպազրույցին ասաց, որ չորս իշխանական ուժերին՝ իշխանափոխության հարցում եթե ՀՀԿ-ն էլ միանա, շատ լավ կլինի:

ՀՅԴ խմբակցության քարտուղարը նկատելով, որ երկրում ձեւավորված «վստահության բացակայությունը, հույսի բացակայությունը, բազմաթիվ ձախողումները պայմանավորված են այս իշխանություններով, այս կառավարության գործողություններով», կառավարության հրաժարականի իրենց հավանական պահանջը այն պարագայում, որ նույն քաղաքական մեծամասնությունը կարող է ձեւավորել մեկ այլ՝ նմանատիպ կառավարություն, ասաց. «Մենք ոչ միայն կառավարության հրաժարականն ենք պահանջելու, այլեւ առաջարկելու ենք քայլեր, բարեփոխումներ, որպեսզի հաջորդ կառավարությունը նախորդի սխալները չանի»:

Աղվան Վարդանյանը նաեւ հավելեց, որ իրենք չեն ելնում միայն «հեռացնելու, վատը տեսնելու, թշնամանքից», այլ միայն՝ երկրի վիճակից, դրա համար էլ հետագա գործողությունների ծրագիր են մշակում:

Նա նույնպես խոսեց իշխանությունների հետ համագործակցության հնարավորությունից՝ «եթե իշխանությունների գիտակցությունն աշխատի՝ կարող են լրջորեն մտածել եւ քննարկել երկրում բարեփոխումների խնդիրը: Մենք միայն կողջունենք»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31