Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավորը՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի շուրջ. «Իրատես de facto»

Մարտ 14,2014 12:13

Հատված ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր) հարցազրույցից:

– Ընդհանուր առմամբ, օրենքը, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն է:

– Ես կխոսեմ որպես հայ մարդ, որը մտահոգ է իր երկրի խնդիրներով։ Երբ առաջին անգամ խորհրդային տարիներին գնացի արտասահման, խորությամբ ուսումնասիրեցի մարդկանց ապրելակերպը։ Սկզբում զարմացա, որ բոլոր տուրիստները 70-ն անց տատիկներ ու պապիկներ էին։ Հետաքրքրվեցի ու հասկացա, որ իրենք մինչև թոշակի գնալը քրտնաջան աշխատում են, հետո բավարար թոշակ են ստանում և կարողանում են արժանապատիվ ծերություն վայելել։ Կարծում եմ, այս օրենքը հենց այդ նպատակով է արվում։ Իհարկե, չգիտեմ ինչ արդյունք կստանանք։

– Դրա շուրջ ստեղծված անվստահության մթնոլորտը հիմքեր չունի՞։

– Այսօր իսկապես մեր երկրում անվստահության մթնոլորտն առկա է։ Եվ իշխանությունը, և՛ ընդդիմությունը, այլ խոսքով, բոլորս անխտիր, պետք է մտածենք ոչ թե անվստահությունը խորացնելու, այլ գոնե մասամբ վերացնելու մասին: Եթե անվստահությունը չվերացավ, երբեք մեր երկրի վիճակը չի լավանա, անկախ նրանից, թե ով է վարչապետը, ով է նախագահը կամ պատգամավորը։ Այս խնդիրը միայն իշխանությունը չի կարող լուծել։ Սա վերաբերում է նաև լրատվամիջոցներին, որոնք եթե հինգ լավ, հինգ վատ բան են տեսնում, երբեք հինգ լավ բանի մասին չեն գրում, վերցնում են վատերից ամենավատը և շրջանառության մեջ դնում։ Սա ազդում է անվստահության մթնոլորտը խորացնելու վրա։

 Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես fe facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31