Քիչ առաջ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 15 մլն դրամով տուգանեց «Վեստա» ընկերությանը՝ անբարեխիղճ մրցակցություն դրսեւորելու համար:
Ըստ հանձնաժողովի՝ «Վեստա» ընկերությունը գովազդներում ներկայացնում է, որ ինքը հանդիսանում է համաշխարհային մի շարք հանրաճանաչ բրենդների, ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը, մինչդեռ հանձնաժողովի ուսումնասիրությամբ «Վեստան» դրանց պաշտոնական ներկայացուցիչը չէ եւ սերտիֆիկատները, որ ներկայացրել է «Վեստան»՝ գործընկերների միջեւ առկա որոշակի առեւտրային հարաբերությունները վկայող փաստաթուղթ է:
ՏՄՊՊՀ նիստում այսօր նաեւ ներկայացվեց, որ «Ղ-Տելեկոմ», «Արմենտել» եւ «Օրանժ Արմենիա» ընկերությունները դրսեւորել են անբարեխիղճ մրցակցություն: Քաղաքացիներից ստացված բողոքների հիման վրա հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացրել շարժական մոդեմի միջոցով մատուցվող ինտերնետ ծառայությունների ոլորտում: Ըստ ուսումնասիրության եւ քաղաքացիների բողոքների՝ բաժանորդները ինտերնետը անջատած պայմանում բաժանորդի հաշվին ընկերությունները ամսավճարներ են գրել: Բաժանորդները պնդել են, որ իրենք ինտերնետից չեն օգտվել:
Հանձնաժողովը սահմանափակվեց երեք օպերատորներին ընդամենը նախազգուշացնելով՝ խախտումները վերացնելու պայմանով:
Կարդացեք նաև
Հանձնաժողովում նաեւ ներկայացվեց, որ արգելել է շվեյցարական «Հելվելեք» եւ «Գինու-կոնյակի տուն Շահնազարյան» ընկերությունների միավորումը:
Մանրամասները՝ առաջիկայում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ