ԲՀԿ-ն, սովորաբար, անտարբեր չէ իր կուսակից պատգամավորների գործունեության նկատմամբ։ Սակայն երբ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանը՝ Տոնուսը, ավելի քան 160 քաղաքացու փողոց նետեց, կուսակցությունը, տարօրինակ կերպով, լռում է։ Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ԲՀԿ խմբակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ։
– Ի՞նչ կասեք Ձեր նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանի պահվածքի մասին. լինելով պատգամավոր՝ իր լծակներն օգտագործեց, շինթույլտվություններ ստացավ, մեծ չափի գումարներ վերցրեց բանկերից, բայց հիմա ավելի քան 160 քաղաքացու փողոց է շպրտել։
– Աշոտ Տոնոյանը ԲՀԿ պատգամավոր չէ այլեւս։ Ինչ վերաբերում է իր տնտեսական գործունեությանը, ապա այս պահի դրությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում կան հարյուր հազարավոր մարդիկ եւ յուրաքանչյուրի գործունեությունը կարգավորում է ՀՀ սահմանադրական դաշտը։
– Հիմա խաբված քաղաքացիների համար ԲՀԿ–ն պատասխանատվություն չի՞ կրում։
Կարդացեք նաև
– Նա ինչ որ արել է, պետք է կրի պատասխանատվություն, օրենքով սահմանված կարգով։ Որեւէ մեկի տնտեսական գործունեության վերաբերյալ կուսակցությունը, բնականաբար, չի կարող ոչ պատասխանատվություն կրել, ոչ էլ՝ այդ պատասխանատվության խոսակցությունները կարող են տեղին լինել։ Թե որ տարիներին է արել, ինչ է արել, ինչով է զբաղվել, ինչ հետեւանքներ է առաջացրել, դրա համար գոյություն ունեն օրենքներ սեւով
սպիտակի վրա գրված։ Որեւէ մեկը օրենքից դուրս չպետք է լինի։
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում