Մարտի մեկի առնչությամբ Դուք՝ ԲՀԿ-ի հետ հանձնաժողով էիք ստեղծում, երբ Ձեր եղբայրն այդ էջն այլեւս պատմականացրել էր, ինչպես գտնում են շատերը՝ «իշխանության լույսի ներքո»։ «Հրապարակի» թղթակցի այս հարցին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը պատասխանել է. «Դա Ձեր եւ այն մարդկանց տեսակետն է, որոնք չեն ցանկանում կարդալ պատմության դասագիրքն ամբողջությամբ, չեն կարողանում հասկանալ-պատկերացնել, թե Էդիկ Մինասյանի պատասխանատվությունն էդ դասագրքի շրջանակներում ինչքան է, եւ չեք էլ ուզում ըմբռնել, թե այնտեղ ինչ է գրված եւ ինչ աղբյուրների հիման վրա»։
Կիսո՞ւմ եք իր տեսակետները։ «Ես ոչ միայն կիսում եմ, այլեւ պաշտպանում եմ այն, ինչ գրված է այնտեղ, որովհետեւ յուրաքանչյուր պատմություն ունի նաեւ տվյալ պահի պատմություն գրող կոլեկտիվի սուբյեկտիվ մոտեցումը, ես որեւէ իրավունք ինձ չեմ վերապահում դատափետել այդ ամենը»։
Զոհվածների ծնողներն ընդվզեցին այդ մոտեցման նկատմամբ, չե՞ք կիսում նրանց տեսակետը։ «Իհարկե, չեմ կիսում ըմբոստության այն հատվածը, որը հիմնված է ապատեղեկատվության վրա, որ փոխանցել են իրենց»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում