Լրահոս
Օրվա լրահոսը

Սա շանս է նաեւ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի համար. «Հայկական ժամանակ»

Մարտ 14,2014 10:42

Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում վերջին օրերին նկատվող տեղաշարժը համընկավ Ղրիմի ճգնաժամի հետ։ Չնայած՝ տեղաշարժ ասածը մեծ բան չէ. ՀՀ կառավարության եւ ԵՄ ներկայացուցիչները համատեղ մի քննարկում են կազմակերպել, եւ որոշել մի քանի ոլորտներ, որտեղ հնարավոր է համագործակցություն։ ԵՄ-ն ներգրավված է լինելու Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների եւ արդարադատության համակարգի հզորացման, օրենքի գերակայության, պետական կառավարման, մարդու իրավունքների խթանման, կոռուպցիայի դեմ պայքարի, քաղաքացիական հասարակության հզորացման, բիզնեսի եւ ներդրումային միջավայրի բարելավման ծրագրերում եւ աջակցելու է Հայաստանին՝ հատկացնելով ֆինանսներ եւ մեթոդական օգնություն։

Սրանք, սակայն, ձախողված Ասոցացման համաձայնագրի շորշոփներն են, նախկին իներցիայի արտահայտում, ինչը, այդուհանդերձ, մեծ հաշվով դրական երեւույթ պետք է համարել։ ԱՄՆ-ի, ԵՄ, Չինաստանի ցանկացած ներգրավվածություն Հայաստանում դրական է, եւ հնարավորություն է, որ մենք հակակշռենք միակողմանի կախվածությունը Ռուսաստանից։

Մյուս կողմից, սակայն, մեկ տարի առաջվա հայացքով նայել ԵՄ-Հայաստան հարաբերություններին, նշանակում է չնկատել այն դրամատիկ փոփոխությունները, որ տեղի են ունենում տարածաշրջանում։ Իրան-Արեւմուտք հարաբերությունների ջերմացումը բոլորովին ուրիշ պոտենցիալ է ստեղծում Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար եւ ՀՀ արտաքին քաղաքականության առաջ դնում կոնկրետ խնդիրներ։ Եթե Իրան-Արեւմուտք հարաբերությունները շարունակեն ընթանալ կարգավորման ուղղությամբ, իսկ ամեն ինչ զարգանում է հենց այդ ուղղությամբ, դա նշանակում է մի շատ կարետր բան. էներգակիրները՝ գազը, նավթը, նավթամթերքը Իրանից հոսելու են դեպի ԵՄ։ Ընդ որում, ծավալներն այստեղ աստղաբաշխական են լինելու, եւ այն երկիրը, ով կարողացավ տրանզիտի դերակատարում ստանձնել՝ միլիարդավոր դոլարների եկամուտներ է ունենալու։ Սա բացառիկ շանս է Հայաստանի համար, եւ որքան էլ գեղեցիկ չհնչի, Ուկրաինական ճգնաժամը մեծացնում է Հայաստանի շանսերը։ Ռուսաստանը, որ սկզբունքորեն դեմ է Իրան-Հայաստան էներգետիկ համագործակցության խորացմանը, խրվել է Ղրիմում եւ ըստ ամենայնի, տեսանելի ապագայում շարունակելու է խրված մնալ։

Սա մի կողմից վտանգներ է ստեղծում մեր երկրի համար, մյուս կողմից հնարավորություններ բացում։ Վտանգն այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան կարող են Ռուսաստանի խառը վիճակից օգտվելու եւ Ղարաբաղում պրովոկացիաների գնալու շանս տեսնել։ Բայց սա շանս է նաեւ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի համար, նրանք հնարավորություն ունեն ապացուցել, որ կարող են զսպող դեր կատարել տարածաշրջանում եւ թույլ չտալ Ղարաբաղի հարցի ուժային կարգավորման որեւէ փորձ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31