Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդական մենախոսություն

Մարտ 14,2014 13:45

Ժիրինովսկին առաջարկում ա Ղարաբաղի հարցը լուծել` մտցնել Ռուսաստանի մեջ: Տեսնո՞ւս ես, չէ՞, ռուսը մեր մասին ոնց ա մտածում, թե չէ ստեղ մարդիկ կան՝ էդ հզոր մարդուն պոզ ու պոչ են կպցնում: Պուտինի ցավը տանեմ՝ Ուկրաինայով գլուխը խառն ա, բայց նույնիսկ էս խառը վիճակում հայերի մասին չի մոռանում: Բա չէ, ամերիկացին կամ եվրոպացի՞ն պիտի մեր հարցը լուծեն` թող գնան իրենց «գալուբոյներով» զբաղվեն:
Բա իմացա՞ր, էն Յացենյուկի ամբողջ ազգուտակը Ամերիկայում «Եհովաների» մեծերն են, նրանք էին «մայդանի» փողը տալիս: Էն օրը հեուստացույցով եմ տեսել: Ի՛նչ կեղտոտ երկիր է էդ Ամերիկայն, սաղ աշխարհը խառնում ա: Ոչինչ, հեսա Պուտինը նրանց հախից կգա: Գիտես, չէ՞, նրանք ուզում էին Ղրիմը տային թուրքերին, եթե Պուտինը զորք չմտցներ: Էդ մարդը իր երկրի մասին ա մտածում ու չի թողնում մեկը մի հատ ավելորդ քայլ անի:
Այ, սենց պիտի լինի ղեկավարը: Հիշո՞ւմ ես, որ ասաց՝ իմ սաղ թշնամիներին «բուդու մաչիտ վ սորտիրե»՝ իսկական տղամարդու խոսք ա: Էրնեկ չէր, մենք էլ սենց ղեկավար ունենայինք, խիստ լիներ՝ սաղ մեծահարուստներին հավաքեր, ասեր՝ ձեր գողացած փողերը բերեք մուծեք, թե չէ ձեզ կբռնեմ: Ու տեսնում ես, չէ՞, Ռուսաստանը ինչ հարուստ երկիր ա՝ գազը՝ ձրի, լույսը՝ ձրի: Էն օրը քրոջս տղեն Բառնաուլից ա զանգել՝ ըստ պահանջի ապրում ա:
Չէ, էս դարը փոխվել ա: Առաջ մեծուփոքր կար, հարգանք կար, ամոթ-աբուռ կար: Թե չէ հիմա ինչ ա, էս փչացած ֆիլմերը բերում են՝ կապում ժողովրդի ջանին, որ մեր աղջկեքն էլ փչանան: Առաջ կարգուկանոն կար, մարդիկ գնում էին Մոսկվա, երկու հատ կոնյակով հարց էին լուծում: Թե չէ՝ հիմա ինչ ա՝ շուկայական հարաբերություններ: Ում են պետք էդ շուկայական հարաբերությունները:

Վայ, երբ ա գալու մի իշխանություն, որը վերջապես կմտածի ժողովրդի մասին ու կասի. «Ժողովուրդ ջան, ինչպես ուզում եք՝ ձեր մեքենաները քշեք, որտեղ ուզում եք՝ կանգնեցրեք, էլ ոչ մի տեսախցիկ, ոչ մի արագաչափ, ոչ մի կարմիր գիծ չի լինելու: ԱՊՊԱ էլ չի լինելու, իրար հետ ինչպես ուզում եք` լեզու գտեք»: Պատկերացնո՞ւմ ես, ինչ կայֆ կյանք ա սկսվելու: Արտագաղթը հաջորդ իսկ օրը կդադարի: Էս խեղճ ժողովուրդն էլ վերջապես շունչ կքաշի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (24)

Պատասխանել

  1. Լևոն Մելքումյան says:

    Նկարագրվածը ապուշության գագաթնակետն է, բայց դժբախտությունը դա չէ, այլ այն, որ մեր ժողավրդի, երևի թե, 70-80%-ն այդպես է մտածում:
    Հետևաբար՝ մենք հենց նրան ենք ենք արժանի, ինչ ունենք: Դա էլ շատ-շատ է:

    • Armen says:

      Արամը բերել է այստեղ տարբեր խմբերի մտածելակերպը: Սկսեմ վերջինից, իմ կարծիքով վերջինները պպզածների խումբն է, ովքեր ընտրությունից ընտրություն ակտիվ մասնակցում են ընտրությունները կեղծելուն, միջիայլոց դրանց կնքահայրը Լ. Տեր- Պետրոսյանն, ով հնարավորություն տվեց իրա ժամանակին 4դասարան կրթությունից հետո համալսարանների, ագադեմիանռրի… դիպլոմներ ձեռք բերել, մի քանիսն էլ նույնիսկ գենեռալներ դարձան ու ազգային հերոսներ:
      Իմ կարծիքով, ես պատկանում եմ 2խմբի հայերին

  2. Կարեն says:

    Պարոն Աբրահամյան՛ գոնե գրեք ով է այս «շքեղ» մտքերի հեղինակը։ Ժողովուրդը պետք է իմանա իրեն պայծառ ապագա տանեղ (հավաքական) Մարգարեին։Այլապես Ձեզ կարելի է մեղադրել գրագողության մեջ։

  3. Edward says:

    Ոչ ժողովրդական երկխոսություն:

    -Ինչու՞ են վատ կրթված մարդիկ կարծում այդպես:

    -Քանի որ կրթված մարդիկ հասկանալի կերպով իրենց չեն բացատրում ինչ է իրավիճակը իրականում:

  4. Լուսին says:

    Որ ի՞նչ:
    Առավոտից երեկո սա է քարոզվում հեռուստատեսությամբ (այդ թվում և Ձեր սիրելի «Շանթով»), թե տեսեք արևմուտքը հրեշ է, իսկ Ռուսաստանը բարի, և բարին իվերջո հաղթելու է:
    Էս «հոդվածը» գրել եք, որ ի՞նչ անեք:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Խնդրում եմ, մտեք shanttv.am կայքը, բացեք Հորիզոնի թողարկումները եւ նշեք, թե որտեղ եք նման բան լսել։

      • Aveti says:

        Առնվազն անգիտակից վերլուծություն է Պարոն ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

        չեինք պատկերացնի որ դուք էլ եք ՊՈԻՏԻՆԻԶՄԻ ագռեսիվ օրենքները գովազդել․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

  5. Շուշան says:

    Էդպես մտածում են հին կոմունիստները, կամ նորմալ կրթություն չունեցող անձիք, երիտասարդության մեծ մասը լրիվ հակառակ կարծիքին է:

    • Hayk says:

      Шушун джан, поверьте, именно при коммунистах мы очень любили Европу и европейцев!! К нам каждый год приезжали сотни тысяч туристов со всех концов света, и мы были очень рады этим туристам!! Не было не капельки ненависти! Спросите у родителей!!Я надеюсь, что скоро пройдет это ненормальное состояние,и мы, как прежде будем с любовью относиться ко всем–и европейцам,и русским,и американцам, и арабам,и китайцам,и………

  6. Զավեն says:

    Ռուսաստանը ապահովում է հակակշիռ:Ում է պետք լույս եթե չկա ստվեր?Մարդիկ,կենդանիները,ծառերը, բոլորը ստվեր են գցում:Պետք չէ վերացնել այս բոլորը, ինչ է թե ինչ որ մեկն ուզում է միայն լույս տեսնել:Մ.Բուլգակով: Վերադառնանք հոդվածին. ինչ որ մեկի համար իմ մտքերն ել կարող են այս աստիճան ծիծաղելի լինել,սակայն հույսս այդ մարդու ներքին կուլտուրայի վրա է,որ նա չդարձնի ինձ ծաղրանքի առարկա հենց իր ներսում և, այլ հասկանա որ ինչ- ինչ պատճառներով չունեմ այն գրագիտոըթյունը,որը նա ունի:Նոր հիշեցի երբ ծառայության ժամանակ, մի քանի զինվոր ինձ մոտեցան,մեկ հարցով’ թե ով է աշխարհի ամենալավ դերասան:Նրանք ունեին 3 տարբերակ`Վան Դամ, Ստալոնե ու Շվարցենեգեր:Այս դեպքի մասին հենց տեղում մոռացել եմ նույնիսկ համակուրսեցիներիս չեմ պատմել:Ընդամենը այդ երեքից ընտրեցի մեկ տարբերակ,, և նրանք շատ ուրախ գնացին` շարունակելու իրենց վեճը:

  7. Spartak says:

    Շատ մարդկային և ճշմարիտ խոսքուզրույց է:Յուրաքանչյուրս էլ թե տրանսպորտում,թե հասարակական վայրերում, թե սեղանների շուրջ, ամենուր, որտեղ մարդիկ են հավաքված, այն էլ հայ մարդիկ, լսում ենք նման զրույցներ:Պարզապես լրագրողի /ժուռնալիստի/ ականջ ու հոտառություն է պետք՝ դրանք իմաստավորելու և հանրությանը ներկայացնելու համար:Ես էլ մի այդպիսի բան ունեմ գրած՝ ,, Ախքատն էլ է դժգոհ, հարուստն էլ,, վերնագրով: Հաստատ գիտեմ, հրապարակվելուց հետո կգրեն՝ երթուղայիններում նման խոսակցություններ չեն լինում: Լինում է , և հենց գրվածքի համնուհոտը դրա մեջ է:Հեղինակը մատուցման ճիշտ ձև է գտել, պարզապես ընկալել է պետք:

  8. Մարգար Մախսուդյան says:

    Էրնեկ չէր, մենք էլ սենց ղեկավար ունենայինք, խիստ լիներ՝ սաղ մեծահարուստներին հավաքեր, ասեր՝ ձեր գողացած փողերը բերեք մուծեք, իմն էլ հետը, թե չէ երկիրը վարի ա գնում, մենք էլ՝ հետը:

  9. Hayk says:

    72% французов хотели бы иметь такого президента, как Путин!(Ле Фигаро)!

    • Արսեն says:

      ՖԻԳԱՐՈՅԻ ՀՈԴՎԱԾԻ հասարակության կարծիքի հարցման մասը։

      Pourquoi il y a tant de commentaires pro-Poutine sur le Web
      Publié le 07/03/2014

      Pourtant, un sondage récent montrait que seuls 14% des Français avaient une bonne opinion de Vladimir Poutine. Comment comprendre ce résultat, quand on lit les commentaires sur le Web? Qu’est-ce qui explique un tel décalage?
      Il faut être prudent avec les sondages… Mais ce décalage n’est pas contradictoire. Dans ce même sondage, Poutine est jugé à 72 % comme «énergique» et à 56% comme «défendant bien les intérêts de son pays».

      ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ

      Ինչու են այդքան շատ Պուտինամետ մեկնաբանությունները համացանցում?
      Հրատարակված է 03/07/2014

      Սակայն, վերջերս անցկացրած հարցումը ցույց է տվել, որ ֆրանսիացիների միայն 14%-ը լավ կարծիք ունի Վլադիմիր Պուտինի մասին: Ինչպես հասկանալ այս արդյունքը, երբ դուք կարդում մեկնաբանությունները համացանցում? Ինչ է բացատրում այս անհամապատասխանություն?
      Պետք է զգույշ հարցումների հետ։ Բայց այս անհամապատասխանությունը հակասական չէ. Նույն հարցման մեջ, 72%-ը Պուտինին համարում են «եռանդուն», եւ 56%-ը« իր երկրի շահերը լավ պաշտպանող».

      ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ։ Ֆրանսացիները չեն ընտրում «եռանդուն» քաղաքական գործիչներին։ (ավելի եռանդուն քան տեղական ֆաշիստահայրենասերն է՝ չկա, մաքսիմում ստացել է 18%, սովորաբար 7-10%)։ Չեն ընտրում «երկրի շահերը լավ պաշտպանող» ( դա նացիոնալիստի կոդն է), ընտրում են իրենց անձնական ֆինանսական վիճակը և ազատությունները երաշխավորող պրիզիդենտ։
      Ըստ այդմ, եթե Պուտինը լիներ ֆրանսիական քաղաքական գործիչ, հերթական պրիզիդենտական ընտրություններում կունենար 14%.

      ԳՐԱԾԻԴ ԴԻԱԳՆՈԶԸ՝ տիպիկ Ռուսական պրոպագանդա։

      • Արսեն says:

        Մոռացա ավելացնեմ..)))..
        ԽՈՐՀՈՒՐԴ։ ինֆորմացիա եք ուզում? Մի բավարարվեք միայն Ռուսական աղբյուրով՝ դա ընդհամենը պրոպագանդա է, փնտրեք համացանցում։
        (օրինակ. Ֆիգարոյի համապատասխան հոդվածը գտնելը և ինֆրմացիան ստուգելը ես արեցի 4 րոպեում..))).. Hayk-ն էլ կարող էր, բայց չի արել։ Իսկ եթե չես անում՝ ստիպված ես կրկնել «Спасибо товарищу Сталину за наше счастливое детство!»..)))…

  10. Արթուր Ղազարեան says:

    Եւրամիութեան ճգնաժամի պատճառով, Գերմանիան, լինելով տնտեսական լոկոմոտիվը, ստիպում է ԵՄ տնտեսապէս թոյլ երկրներին (Յունաստան, Իտալիա, Իսպանիա, Պորտուգալիա) աննախադէպ խնայողութիւններ անել եւ այլն: Մի խօսքով՝ ճնշում է, որ խելքի գան:
    Ու մասնաւորապէս Իտալիայում, այն աստիճանի են զզուած ԵՄ-ից, որ երիտասարդների մի հոծ զանգուած համակրում է այդ բռնակալին (Պուցինին) ու հիանում նրա «յաջողութիւններով»: Զարմանալի է, բայց՝ ՓԱՍՏ:

    Յիշում եմ, երբ փոքր էի, Հայաստանում էլ մարդիկ կային, որ ասում էին «մի հատ Ստալին լինէր, էս յղփացած պաշտօնեաների հարցերը լուծէր»: Առանց մտածելու, թէ ինչպիսի հրէշ է Ստալինը: Բայց ինչ արած, բնական բան է: Մարդկային հոգեբանութիւն: Նոյնը եւ սրա դէպքում:

  11. Armen says:

    Իմ կարծիքով Արամի ներկայացրած մտածելակերպի մարդիկ պատկանում են 5 տարբեր խմբերի:
    Նախ սկսեմ ինձանից : Ես շատ թե քիչ պատկանում եմ 3 խմբին , իմ կարծիքով այդ խմբին են պատկանում նաև Հայաստանի 70-80%: Իմ մեկնաբանությունը այդ խմբի մասին:Նախ հարց, ինչու է այդ խումբ այդպես մտածում, իմ կարծիքով կյանքի դառը փորձից. Այդ խմբի ակտիվ մասնակցության շնորհիվ հնարավոր եղավ 89 և 90 ականներին Հայաստանի ազատ ինքնիշխան պետության ստեղծումը և Արցախի ազատագրումը, այն հուսով, որ հայ ժողովուրդն է իր պետության տերը և նաև Արցախի:Բայց ցավոք սրտի 96թ նախագահական ընտրություններից հետո պարզ եղավ

  12. Armen says:

    իշխանության են եկել 5 խմբին (5խմբին են պատկանում Արամի հոտվածի 5 պարբերության մտածելակերպի հայերը 🙂 ) սատարողները, քանի որ այդ խմբի օգությամբ հնարավոր է կեղծիքներով իշխանության ղեկին մնալ: 5 խմբին են պատքանում նրանք , ովքեր 4 դասարան կրթությամբ 90 ից հետո իշխանության եկածների աջակցությամբ,, կարողացան համալսարանների ու ագադեմիաների դիպլոմներ ձեռք բերել, մի քանիսն էլ զինվոր չեղած գեներալ դարձավ և նույնիսկ ազգային հերոս ու գիտությունների թեքնածու ու դոկտոր:

  13. Armen says:

    “3 խմբի” 96 ից պարզ եղավ, որ այդ իշխանություններից խաղաղ ձևով, ընտրությունների
    միջոցով հնարավոր չէ ազատվել, այդ խմբի մի փոքր մասը պատրաստ էր ու է ուժի միջոցով, սպանության ազատվել այդ իշխանություններից ու դրա վառ ապացույցն է հոկտեմբերի 27 դեպքերը, իսկ մեծ մասը, ես էլ եմ դրանց մեջ, դեմ էին ու են իրենց ազգակիցներին,ինչքան էլ դրանք սրիկա լինեն, ֆիզիկական ոչինչացմանը ու ընտրեցին արտագաղթի ճանապարհը, դրսնով “լուծելով” անիրավ իշխանության պռոբլեմը, հետևյալ լոգիկայով’ եթե ես չեմ կարող խաղաղ ճանապարհով իմ պետության իշխանությունը փոխել, մնում է ուրիշ պետություն ընտրել, որտեղ դու այդ հնարավորությունը ունես:

  14. Armen says:

    “1խմբին” են պատկանում օրինակ Զորի Բալայանը …

    • Զավեն says:

      Արմեն,պարոն Աբրահամյանը բաժանել է ընդամենը 2 խմբի, մի խմբում նա է,մյուս խմբում`գավառամիտ հայ ժողովուրդը,իմ և քո գլխավորությամբ:ՃՃՃՃ

  15. Armen says:

    Զավենե, իմ կարծիքով Արամ պատկանում է 2խմբին’ կիսա ճիշտ ինֆորմացիա/հոտված տարածելով/գրելով, եթե Պուտին ու Ռուսաստան բառերի փոխարեն տեղադրես Արևմտյան իխանություններ ու Արևմուտք։

  16. Rafael says:

    Անկեղծ ասած Աբրահամյանից չէի սպասում նման հեգնանք ժաղովրդի նկատմամբ։Այս հոդվածը թերևս ցույց է տալիս թե ինչ կարծիք ունի հարգարժան խմբագիրը հասարակ ժողովրդի մասին։Մոլորություն,Մոլորություն և նորից Մոլորություն։Իրականում մեր ժողովորդը այդպիսինը չէ,ուղղակի պարտված սեկտորը անցել է վերջին փուլին,այսինքն սպառել է ժողովրդի գիտակցության վրա ազդելու բոլոր հնարավորությունները և անցել է վերջին՝գաղափարական հոգևվարքի փուլին։ Ակնհայտ է,որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը ռուսամետ է,անվերապահորեն ընդունում է տարածաշրջանի լիդեր Պուտինին և նրա գաղափարները,ափսոսում է ԽՍՀՄ փլուզման համար այսինքն լիբերալները ստիպված են արձանագրել 20 տարի անօգուտ աշխատանք և բնականաբար չցանկանալով դա ընդունել ժողովրդին հայտարարում են անգրագետ,ստորաքարշ և մակերեսային,իսկ իրականում ժողովուրդն է իրենց՝լիբերալներին ասում ՄՆԱՔ ԲԱՐՈՎ և դա միանշանակ է և ապացուցվում է թեկուզ հենց այս հրապարակմամբ։

  17. harut says:

    Յոգնած` գրեթէ զզուած մեր ազգային թերթերուն էջերը թերթատելէ,ամէն օր, ուրախ լուր մը որսալու յոյսով
    առաջարկ մը ծնաւ մէջս (որ բնականաբար անիրականալի է ) բայց թոյլ տուէք որ արտայայտեմ։
    Գրեթէ ամէն օր յատկացուած է օդէն-ջուրէն բանի մը։ ԿԱՆԱՆՑ ՕՐ- ԲԱՆԱԿԻ ՕՐ- ՄԱՆՈՒԿՆԵՐՈՒ ՕՐ- ԱՍՏՂԵՐՈՒ-ԼՈՒՍԻՆԻ- ԱՐԾԻՒՆԵՐՈՒ-ՃՆՃՂՈՒԿԻ-ՀՀԿ,ի – ՀԱՍՏԱՎԻԶՆԵՐՈՒ ԵՒ ԱՅԼՆներու օր
    օր մըն ալ յատկացնենք ՈՒՐԱԽ ԼՈՒՐԵՐՈՒ ՕՐ – Մետիայի բոլոր միջոցները այդ օրը չխօսին ինքնասպաններու,մարդասպաններու,դանակահարութիւններու,փճացած օլիկարգներու,արկածներու,
    Սաշիկներու-Մաշիկներու- ազգային ժողովի,զանազան պետական եւ ժողովրդական աւազակախումբերու մասին այլ ՄԻԱՅՆ ՀԱՂՈՐԴԵՆ ՈՒՐԱԽ ԼՈՒՐԵՐ ( վստահաբար ութը էջ անկարելի պիտի ըլլայ լեցնելը,
    հոգ չէ թող ըլլայ ՄԷԿ ՍԻՒՆԱԿ `բայց ՄԻԱՅՆ ՈՒՐԱԽ ԼՈՒՐԵՐՈՒ ՕՐ – ։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31