Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյանը վերակենդանացնում է ԱԺՄ-ն. կշարունակի՞ նա ղեկավարել նոր ձևավորվելիք Հանրային խորհուրդը. «Առաջին լրատվական»

Մարտ 14,2014 10:25

Վազգեն Մանուկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Սերժ Սարգսյանի հետ համաձայնություն կա, և նա ևս կողմ է արտահայտվել, որ նոր Հանրային խորհուրդը ձևավորվի օրենքով սահմանված կարգով: «Այս Հանրային խորհուրդը ստեղծվել էր Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ: Հիմա ինքը կարող է նորը ստեղծել: Պարզապես հիմա անհրաժեշտություն առաջացավ, որ այս նոր մարմնի ստեղծումը կարգավորվի օրենքով: Ինքը` նախագահը, գտնում է, որ ճիշտ է, որ այս նոր մարմնի գործունեությունը կարգավորվի օրենքով: Համաձայնություն կա, և կարծում եմ` մինչև հունիսի 2-ը «Հանրային խորհրդի մասին» օրենքը կընդունվի կամ չի ընդունվի: Դա արդեն ԱԺ-ն է որոշում»,- ասաց Մանուկյանը:

Վերջինիս խոսքով` նոր Հանրային խորհուրդը որոշակիորեն տարբերվելու է դեռևս գործող խորհրդից: «Նոր նախագծում սկզբունքային տարբերությունն այն է, որ Հանրային խորհուրդը նախագահի կամ կառավարության նախաձեռնությամբ կարող է իր եզրակացությունը տալ ցանկացած օրենքի նախագծի կամ կառավարության որոշումների մասին: Դա բավականին հնարավորություններ է տալիս հասարակական տեսանկյունից հնչողություններ մտցնել տարբեր օրենքների ընդունման հարցում»,- նկատեց Մանուկյանը:

«Հանրային խորհրդի մասին» օրենքի նոր նախագծով նախատեսվում է ավելացնել նաև խորհրդում գործող հանձնաժողովների թիվը: «Այս նոր նախագծով մի քիչ ընդլայնվում են Հանրային խորհրդի լիազորությունները, հնարավորությունները և մի քիչ էլ կընդլայնվի կազմը»,- ասաց նա: Հանրային խորհրդի նախագահը գնահատելով խորհրդի այս տարիների գործունեությունը` ասաց, որ իր համար դժվար է գնահատել մի մարմնի գոյությունը, որի անալոգները քիչ են, և որը երկրում գոյություն չի ունեցել: «Սա լրիվ նոր համակարգ էր: Ես կարծում եմ, որ շոշափելով, սխալներով մենք բավականին ճանապարհ հարթեցինք, և ես հիմա զգում եմ, որ ապագայում անհրաժեշտ է, որ այսպիսի մարմինը գոյություն ունենա: Ես կարծում եմ, որ ճիշտ քայլ էր Հանրային խորհուրդ ստեղծելը: Կանցնեն տարիներ, և բոլորը կհասկանան, թե ինչ կառույց է սա:

Պարզապես հիմա շատերը չեն հասկանում»: Մանուկյանից հետաքրքրվեցինք՝ ցանկություն ունի՞ պաշտոնավարել նաև երկրորդ անգամ ստեղծվելիք Հանրային խորհրդում: «Անկեղծ ասած` չգիտեմ, ոչ ես եմ մտածել, ոչ էլ մյուսներն են մտածել: Հիմա, ոնց ասում են՝ գլորում ենք այս Հանրային խորհուրդը, և դեռ որևիցե պլան չունեմ, լուրջ չեմ մտածել: Եկեք ենթադրություններ չանենք: Ես կլինեմ Հանրային խորհրդում, թե ոչ, կառաջարկեն, թե չեն առաջարկի, կհամաձայնեմ, թե չեմ համաձայնի` չեմ կարող ասել: Ժամանակը կգա, ամեն ինչ կորոշվի: Երբ պրոբլեմն առաջացավ՝ կլուծենք: Հիմա չկա պրոբլեմը` չեմ ուզում մտածել դրա մասին»,- պատասխանեց նա:

Սոնա Հարությունյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31