Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շարմազանովը պատասխանում է Ժիրինովսկուն. «1991թ. դեկտեմբերի 10-ին Արցախի ժողովուրդը հանրաքվեով որոշել է Արցախի ճակատագիրը»

Մարտ 14,2014 00:16

Մարտի 13-ին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանելով Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարությունը, կապված Արցախի հետ, նշեց, որ չնայած Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը ներկայացրել է պաշտոնական դիրքորոշում,  իրենք էլ ՀՀԿ-ի դիրքորոշումը կարող ենք ներկայացնել. «Մեր կարծիքը մնում է անփոփոխ, որն էլ հետեւյալն է`1991 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախի ժողովուրդը հանրաքվեով որոշել է Արցախի ճակատագիրը ու բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել ու այսօր փաստացի Արցախը անկախ պետություն  է ու մենք պետք է ամեն ինչ անենք, որ հասնենք Արցախի հանրապետության միջազգային ճանաչմանը»:

Դիտարկմանը, թե ինչ միտում է տեսնում Ռուսաստանի կողմից նման հայտարարությունների համատեքստում, Շարմազանովն ասաց. «Ռուսաստանը ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ մեկտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է ու նրա պաշտոնական դիրքորոշումը բազմիցս հայտարարել է երկրի նախագահը` Վլադիմիր Պուտինը երկու գործընկեր համանախագահ երկրների նախագահների հետ ընդունած հայտարարության մեջ, որտեղ հստակ նշվում է, որ խնդիրը պետք է լուծվի երեք հիմնարար սկզբունքների հիման վրա, դա ինքնորոշման իրավունքն է, ուժի չկիրառումը եւ տարածքային ամբողջականությունը: Այլ պաշտոնական տեսակետ ՌԴ-ն, ինչպես նաեւ համանախագահող երկրները չունեն, համենայնդեպս ես չեմ լսել»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31