Ավարտվեց մարտի 13-ին հրավիրված ՀՀԿ ԳՄ-ը նիստը, որի ընթացքում ինչպես տեղեկացրեց Էդուարդ Շարմազանովը քննարկվել են ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր: «Անդրադարձ է եղել մարտի իննին կայացած ՏԻՄ ընտրություններին: Տեղյակ եք, որ շուրջ 40 համայնքներում եղան ընտրություններ, որոնցից 28-ում հաղթեց ՀՀԿ-ն, 3-ում` ԲՀԿ-ն, 1-ում` ՀՅԴ-ն եւ մնացած 8-ում` անկուսակցականներ, սակայն ընտրություններից հետո հաղթած անկուսակցական թեկնածուներից 4-ը ցանկություն հայտնեցին անդամագրվելու ՀՀԿ-ի շարքերը»,-տեղեկացրեց Էդուարդ Շարմազանովը: Նա նաեւ նշեց, որ այսօրվա նիստում անդրադարձ է եղել նաեւ մարտի 29–ին կայանալիք միջազգային տնտեսական կոնֆերանսին, որին կմասնակցեն փորձագետներ թե «Եվրոպական ժողովրդական» կուսակցությունից, եւ թե «Եդինայա Ռոսիյա» կուսակցությունից, որի հիմնական նպատակն է` ներկայացնել հանրությանն ու քաղաքական շրջանակներին` Մաքսային միության դրական հետեւանքները:
Էդուարդ Շարմազանովը հավելեց, որ հունիսի ութին մի շարք համայնքներում, մասնավորապես` Գորիսում եւ Ջերմուկում տեղի է ունենալու քաղաքապետի ընտրություններ, եւ իրենք այսօր քննարկելու են այնտեղ ՀՀԿ-ի թեկնածուների առաջադրման հարցը: Բացի այդ անդրադարձ է եղել մայիսի երկրորդ կեսին տեղի է ունենալիք ՀՀԿ կուսակցության 15 –րդ համագումարին`«Արդեն բոլոր մարզերում շուրջ 650 կուսակցական ժողով է տեղի ունեցել, որի ընթացքում ընտրել ենք սկզբնական կազմակերպությունների ղեկավարների եւ կուսակցության համագումարի պատվիրակների»,- ասաց նա:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ