Այսօր SHAMSHYAN.com-ին էր ահազանգել Ստամբուլ-Երևան ավտոբուսի ուղևորուհի Գոհար Հակոբյանը, ով հայտնեց, որ արտակարգ իրավիճակ է Վրաստան-Հայաստան «Սադախլո» անցակետում: Նա հայտնեց, որ 4-5 ավտոբուսների չեն թողնում անցնել հայկական սահմանային անցակետը և գալ Հայաստան:
SHAMSHYAN.com-ի հետ զրույցում տիկինը նշեց, որ իրենց շատ վատ են վերաբերվում: Այդ վատ վերաբերմունքը սկսվում է վրացական անցակետում, որտեղ նրանցից մեծ գումարներ են վերցնում իբրև մաքսատուրք, ու ստիպում, որ իրենց հետ վերցրած անձնական իրերը իջեցնեն ավտոբուսից, բարձեն մեկ այլ ավտոմեքենայի, դրանով անցկացնեն սահմանը հետո նորից բարձեն ավտոբուս: Նրա խոսքերով Թուրքիա-Վրաստան և Վրաստան-Հայաստան անցակետերում նման վերաբերմունքը սկսվել է մոտ 1 ամսից ավելի է, և հիմա իրենց մի կտոր ապրուստի հացն էլ են անասելի տանջանքներով վաստակում:
Տիկինը զարմանք էր հայտնում, ասելով. «Մենք անտեր շուն ենք, պետություն չունենք, որ մեզ պաշտպանի օգնի»: Սակայն Գ. Հակոբյանը ավելի շատ բողոքում էր հայկական անցակետում ստեղծված իրավիճակից, մեծ դժվարությամբ հասել են հայկական անցակետ ու այստեղ ևս ստիպում են մաքսատուրք վճարել. «Ամեն մեկս մի-մի տուփ լվացքի փոշի ենք բերում հետներս, ասում են չի թույլատրվում անցկացնել:
Ինչի՞ միայն որոշ մարդիկ ունեն այդ բերելու իրավունքը, իսկ մենք չունենք: 4-5 ավտոբուս կանգնած է սահմանին, չեն թողնում Հայաստան մտնենք, առանց այն էլ շան տանջանք են կրել, 36 ժամ ճանապարհ ենք անցել, որ հասնենք, տուն հիմա էլ Սադախլոյի մոտ չեն թողնում»,-ասաց տիկին Գոհարը:
Քաղաքացիները SHAMSHYAN.com-ին «Սադախլո» անցակետից հայտնեցին, որ մոտ 200 ուղևորներ, որոնց մեջ մեծամասամբ կանայք են և կա նաև հաշմանդամ անձ, դեռ ոչ մի փոփոխություն չկա, իրենց Հայաստան չեն թողնում, ընդհակառակը նշեցին, որ այս պահին մանրակրկիտ զննում են ուղեբեռերը և անիմաստ տանջում են:
Մանրամասները կարող եք կարդալ` shamshyan.com-ի կայքում