Այսօր՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:10-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Շահումյան 6-րդ փողոցի բնակիչ 42-ամյա Արման Սեդրակյանը վարելով Opel մակնիշի 15 ՏՏ 160 համարանիշի ավտոմեքենան Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, բախվել է ճամփեզրի ծառին:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Վթարի հետևանքով վիրավոր Ռ. Խուրշուդյանի աչքն ամբողջովին վնասվել է:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Մանրամասները կարող եք կարդալ` shamshyan.com-ի կայքում