Հայաստանի ներկայացուցիչներն այսօր զրկվեցին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց 15-րդ անհատական առաջնության ոսկե մեդալը նվաճելու հույսերից:
Հրանտ Մելքումյանն ու Գաբրիել Սարգսյանը միմյանց հետ ոչ-ոքի անելով՝ վաստակած միավորների պաշարը հասցրեցին յոթի, իսկ Վլադիմիր Հակոբյանը համառ պայքարում 90-րդ քայլին պարտվեց Դմիտրի Ֆեդոսեեւին: Այսպիսով, Հայաստանի շախմատիստները, անկախ վաղը կայանալիք եզրափակիչ տուրի արդյունքներից, այլեւս չեմպիոնի կոչումը նվաճելու հույս չունեն, քանի որ միանձնյա առաջատար Ալեքսանդր Մոտիլյովն արդեն իսկ ունի 8,5 միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ