Այսօր «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում կայացան շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության նախավերջին տուրի հանդիպումները, որոնց հետեւելու էր եկել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Մնացական Նազարեթյանը: Նա Հայաստանի շախմատային ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի հետ շրջեց երեք դահլիճներում, որտեղ ընթանում էր պայքարը:
Aravot.am-ի հետ զրույցում փոխնախարարն ասաց, որ եկել է ոչ միայն առաջնության ընթացքին ծանոթանալու, այլեւ հայաստանցի շախմատիստներին, հատկապես բարձր տեղերի հավակնողներին ոգեւորելու եւ ուժ տալու:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ