Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ին անդամակցությունը հարվածի տակ չի դնում ազգային ինքնության պահպանումը. Առնոլդ Ստեփանյան

Մարտ 13,2014 20:41

Համացանցում վերջերս շրջանառության մեջ է դրվել 2013թ. դեկտեմբերին ստորագրված դիմում-նամակ Ռուսաստանում ջավախքցիների սփյուռքի անունից, որն ուղղված է Վրաստանի կառավարությանը, նախագահին եւ խորհրդարանին: Դրանում խնդրում են Սամցխե-Ջավախքին Վրաստանի կազմում ազգային-մշակութային ինքնավարության կարգավիճակ տալ: Բացի այդ, մտահոգություն է հնչում ԵՄ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց, ԵՄ-ին անդամակցելուց հետո Վրաստանում Սամցխե-Ջավախքի էթնիկ ինքնության պահպանման խնդրի առնչությամբ:

«Aravot.am»-ը «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանից հետաքրքրվեց, թե Վրաստանի հայ համայնքի համար անհանգստանալու պատճառներ կա՞ն, առհասարակ, Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին:

«Կցանկանայի նշել, որ տարբեր երկրների անդամակցությունը ԵՄ-ին` հարվածի տակ չի դնում ազգային որեւէ փոքրամասնության ինքնության պահպանումը, ընդհակառակը, միայն խրախուսել է իրավունքների պաշտպանության միջոցների ընդունմանը` ինքնության զարգացման ճանապարհին: Չնայած նրան, որ համաձայն եմ դիմումի հեղինակների հետ շրջանակային կոնվենցիայի եւ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի պայմանագրերի իրականացման անհրաժեշտության հետ, ինձ անհասկանալի է, թե ինչու են նրանք պահանջում Վրաստանի իշխանություններից սույն երկու եվրոպական փաստաթղթերի կատարումը` «էթնիկ ինքնության, հավատի, մշակույթի, եւ ազգային ավանդույթների» առումով` ԵՄ-ի հետ Ասոցացման ստորագրումից հետո, իսկ ապագայում` ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունից հետո: Դժվար է տրամաբանություն գտնել», նշեց մեր զրուցակիցը:

«Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղվա «Առավոտ»-ում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31