Այսօր Խանտի-Մանսիյսկում մեկնարկեց շախմատի աշխարհի չեմպիոնության համար հավակնորդների մրցաշարը, որում ութ ուժեղագույն գրոսմայստերներ պայքարում են գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին ձեռնոց նետելու իրավունքի համար:
Լեւոն Արոնյանը մեկնարկային տուրում սեւերով պարտվեց Վիշվանաթան Անանդին: Դմիտրի Անդրեյկին-Վլադիմիր Կրամնիկ, Սերգեյ Կարյակին-Պյոտր Սվիդլեր, Շախրիյար Մամեդյարով-Վեսելին Տոպալով պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
Վաղը Արոնյանը սպիտակներով խաղալու է ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ chessdom.com-ի