Լրահոս
Օրվա լրահոսը

Փակ շուկայի պատին փակցված ցուցանակն անօրինական է. «Ա1+» (Տեսանյութ)

Մարտ 13,2014 19:52

Փակ շուկայի պատին փակցված «Проспект кафе» ցուցանակն անօրինական է։ Այս մասին մեր գրավոր հարցման պատասխանում նշել է Մշակույթի նախարարությունը: Պատասխանում նաև նշված է, որ իրենք ոչ միայն թույլտվություն չեն տվել, ավելին՝ արդեն դիմել են Երեւանի քաղաքապետարանին՝ այն ապամոնտաժելու համար։

Բայց դեռ ինչքան կմնա այս ցուցանակը պատին, հայտնի չէ։ Քաղաքապետարանում դեռ չեն ստացել գրությունը։ Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ապօրինի տեղադրման համար տուգանք անպայման լինում է: «Դրա հետ, եթե ներկայացվում են կոնկրետ հիմնավորումներ ապամոնտաժելու համար, ապա ապամոնտաժվում է»:

Եթե Մշակույթի նախարարության գրությունը տեղ չհասնի, քաղաքապետարանը չի ապամոնտաժի։ «Քանի որ ինքը մշակութային արժեք է ներկայացնում, էդ մասով մշակույթի նախարարությունը պետք է նախաձեռնի դա»:

Մանրամասները կարող եք կարդալ` «Ա1+»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31