Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

РИА Новости. Ուկրաինայի ճգնաժամը Ռուսաստանի մեղքով չի սկսվել. Պուտին

Մարտ 13,2014 19:33

Ուկրաինայի ճգնաժամը Ռուսաստանի պատճառով չի սկսվել, բայց այժմ պետք է հասկանալ, թե ինչպես հարթեցնել հարաբերությունները, ինչպես Ուկրաինայի, այնպես էլ ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ, հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 13-ին ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պուտինը նշել է, որ իրենք երկու հարց ունեն լուծելու, որոնցից մեկը ծրագրային է, մյուսը՝ ծրագրից դուրս.  «Ծրագրայինն այն է, որ ՌԴ-ը պետք է զարգացնի իր հարաբերությունները Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ծոցի երկրների հետ: Իսկ երկրորդը՝ մենք չենք կարող անտեսել Ուկրաինայում, Ղրիմում տեղի ունեցող դեպքերը», – ասել է ՌԴ ղեկավարը՝ նշելով, որ ստեղծված իրավիճակը բարդ է, – «Ուզում եմ ընդգծել, որ մեր մեղքով չէ ստեղծվել այդ ճգնաժամը, բայց մենք այսպես, թե այնպես ներգրավված ենք դրա մեջ: Ուզում եմ նշել, որ առաջին հերթին դա Ուկրաինայի ներքին ճգնաժամն է»:

Պուտինն առաջարկել է միահամուռ ուժերով տարբերակներ գտնել իրավիճակից դուրս գալու համար.  «Եկեք միասին մտածենք, թե ինչպես կառուցենք մեր հարաբերությունները մեր գործընկերների, Ուկրաինայի մեր ընկերների հետ և ԱՄՆ-ի ու Եվրոպայի մեր գործընկերների հետ: Բայց սկսենք առաջին՝ ծրագրային հարցից», – ասել է նա:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    հիանալի լուրեր : շնորհակալություն 🙂

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31