Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լապշա՝ Ռուսաստանին. Օդեսայում բողոքել են ռուսական ԶԼՄ-ների դեմ

Մարտ 13,2014 18:03

Մայդանի ակտիվիստները Օդեսայի Ռուսաստանի հյուպատոսության դիմաց լապշայով բողոքի ցույց են արել:

Մարտի 12-ին տեղի ունեցած ակցիային անդրադարձել է բլոգեր Իլյա Վառլամովը՝ նշելով, որ ցույցն ուղղված էր ռուսական ԶԼՄ-ների քարոզչության դեմ: Մասնակցում էին մոտ 20 հոգի: Լապշան ցուցարարները կախել են հյուպատոսության դարպասի վրա և ներս լցրել՝ վրան ավելացնելով կետչուպ (նկատի ունենալով ռուսական «вешать лапшу на уши» արտահայտությունը, նույնն է՝ աչքին թոզ փչել): Ոստիկանությունը չի միջամտել:

Բլոգերը գրում է, որ Օդեսայում ամեն ինչ հանգիստ է՝ «Հակամայդանում» ընդամենը 20 հոգի է հավաքված, իսկ ընդհանուր առմամբ քաղաքն իր կյանքով է ապրում. «Սա առաջին և միակ գրառումն էր Օդեսայի քաղաքականության մասին: Օդեսային քաղաքականությունը չի հետաքրքրում, այստեղ կատուներ են, բակեր, գինի և լավ եղանակ», – գրում է Իլյա Վառլամովը:

Մարտի 11-ին Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը հրահանգել էր դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը, որոնք գտնվում են պետության վերահսկողության տակ: Ավելի վաղ «ՈՒՆԻԱՆ» լրատվականը հաղորդել էր, որ Ղրիմում դադարեցվել է ուկրաիներեն բոլոր հեռուստաալիքների հեռարձակումը, դրանք փոխարինվել են ռուսականով:

Odessa-7 Odessa-6 Odessa-5 Odessa-3 Odessa-2 Odessa-1 Odessa-8

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31