Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բոտուլիզմի դեպք Վայոց ձորում

Մարտ 13,2014 17:57

Վայոց ձորի մարզում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք` 2 տուժածով (հղի կինը և ամուսինը): Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ սննդային թունավորման հավանական պատճառ է հանդիսացել տուժածների կողմից մարտի 7-ին սննդում օգտագործած սմբուկի խորովածի պահածոն: Ուտելու հաջորդ օրը կնոջ ինքնազգացողությունը վատացել է, ի հայտ են եկել սրտխառնոց, փսխումներ, գլխացավ, գլխապտույտ, մշուշոտ տեսողություն, սակայն նա բժշկի չի դիմել: Կինը Եղեգնաձորի բժշկական կենտրոն է դիմել միայն մարտի 10-ի երեկոյան` ծանր վիճակում, որտեղ ախտորոշվել է սուր պիելոնեֆրիտ, նեյրոտոքսիկոզ և տեղափոխվել Երևան` «Արմենիա» ԲԿ-ի ծննդատուն (չնշելով պահածոյի օգտագործման մասին): Նույն օրը վատացել է նաև ամուսնու ինքնազգացողությունը, ի հայտ են եկել բոտուլիզմին  բնորոշ ախտանշաններ` թուլություն, երկտեսություն, ռնգախոսություն, կլման ակտի խանգարում: Տուժածների կլինիկական ախտանշանների հիման վրա ախտորոշվել է բոտուլիզմ:

Ներկայումս կնոջ վիճակը գնահատվում է ծանր, իսկ ամուսնու վիճակը` միջին ծանրության: Հիվանդներին ներարկվել է հակաբոտուլինային շիճուկ, բուժումը շարունակվում է:

Բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին ու կրկին հորդորում է.

• խուսափեք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,

• տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկեք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,

• մի գնեք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,

• առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմեք բժշկի:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31