Լրահոս
Օրվա լրահոսը

Համիս Մասիմով . «Այդ փողերով Ղարաբաղը կարելի է դարձնել դրախտային անկյուն»

Մարտ 13,2014 17:54

Մարտի 8-ին Վրաստանի Թեքալի գյուղում կայացած հասարակական լսումների ժամանակ հարավկովկասյան միության թեմայով զեկուցող, «շտապօգնության» ծառայության բժիշկ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Ղազախ-Աղստաֆայի մասնաճյուղի ղեկավար Համիս Մասիմովին հարցրեցինք, թե հարավկովկասյան միության ստեղծումը նախատեսվում է ղարաբաղյան հակամարտության լուծումից առա՞ջ, թե՞ հետո:

Նա պատասխանեց. «Այդ հարցը պետք է լուծվի ղարաբաղյան հիմնահարցի հետ համատեղ: Անկեղծ ասած, եթե դուք համարում եք, որ ես պետք է ինչ-որ հիմնավորում տամ…Գիտե՞ք, մի անգամ Հոլանդիայում Եվրոպայի խորհրդի ներկայացուցչի հետ հանդիպում եղավ, մենք նստած էինք Կարեն Օհանջանյանի հետ («Հելսինկյան նախաձեռնություն-92 ԼՂ կոմիտեի համակարգող, ծանոթ.` Ո.Ս.), դուք երեւի իրեն ճանաչում եք, մենք ընկերներ ենք, կատակեցինք, ես ասացի՝ Կարեն, ինչո՞ւ է Ադրբեջանը 2-3 միլիարդ եվրո ծախսում սպառազինության համար, ո՞ւմ հետ պետք է պատերազմի: Եկ այսպես անենք՝ ամեն տարի 600 միլիոն եվրո մենք տալիս ենք Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, եւ այդ հակամարտությունը փակում ենք: Նա ասաց՝ Համիս ջան, 600 միլիոնը քիչ է, 3 միլիարդ: Ես բնականաբար գտա պատասխանը եւ ասացի՝ Կարեն ջան, 600 միլիոնը ապրելու իրավունքով, 3 միլիարդը՝ առանց ապրելու իրավունքի: Մենք ծիծաղեցինք, Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչն ասաց՝ այդ ինչի՞ մասին են խոսում եւ ծիծաղում 2 թշնամիները: Մենք թարգմանեցինք, եւ նա էլ սկսեց ծիծաղել:

Դուք գիտե՞ք, ամենագլխավորն այն է, որ մարդը ծնվելուց հետո երջանիկ ապրի եւ հասարակությունը պետք է ծառայի դրան: Անկախ այն բանից, թե որտեղ է Ղարաբաղը, Ղարաբաղը… Այժմ Հայաստանի ֆինանսական հնարավորությունները մի քիչ վատ են , տարբեր դժվարությունների է հանդիպում: Ադրբեջանում 3 միլիարդ 700 միլիոն ծախսվում է սպառազինությունների համար, որի կեսը՝ Ալիեւի գրպանը, կեսն էլ՝ ինչ-որ տեղ, անհասկանալի իրավիճակ է: Այդ փողերով կարելի է Ղարաբաղը վերածել իսկապես դրախտային անկյունի, որտեղ կգան համայն աշխարհից: Եվ այդ ղարաբաղցիները, ովքեր այնտեղ ապրում են, անկախ նրանից…. այն մարդիկ, ովքեր այնտեղ գրանցված էին մինչեւ հակամարտությունը, նրանք նորմալ կապրեն: Սա իմ անձնական կարծիքն է»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    ապրելու ու Չապրելու ԻՐԱՎՈՒՆԱՔ
    …. երիցս ճիշտ էր ողորմածիկ տատս, երբ արտասանում էր՝ ” թուրքի արյուն”

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31