Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Թադեւոսյանը ընդամենը պրոֆիլակտիկ ստուգումների է ենթարկվում

Մարտ 13,2014 17:25

Այսօր մամուլի մի քանի միջոցներ անդրադարձել էին քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի առողջությանը:

Մասնավորապես, NEWS.am-ին առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին ասել էր, որ «մի քանի օր է՝ ինչ Սամվել Թադեւոսյանը գտնվում է հիվանդանոցում, սակայն ախտորոշումը չի կարող ասել, քանի որ հիվանդից թույլտվություն չի հարցրել»:

Բժիշկը նաեւ ասել էր, որ նախարարը ոչ թե Վերակենդանացման բաժանմունքում է, այլ Սրտաբանական բաժանմունքում՝ հիվանդասենյակում:

«Առավոտի» հետ զրույցում նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը հստակեցրեց, որ «քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը ընդամենը 2 օր է «Նաիրի» բժշկական կենտրոնում, եւ ընդամենը պրոֆիլակտիկ-ամբուլատոր ստուգումների է ենթարկվում՝ շարունակելով աշխատանքային ռեժիմը:

Ի դեպ, ըստ Լուսինե Մարգարյանի՝ վաղն արդեն` ամենայն հավանականությամբ` նախարարը կանցնի իր սովորական աշխատանքային ռեժիմին:

Հիշեցնենք, որ նախորդ տարեսկզբին նախարարը սրտի վիրահատություն էր տարել, եւ պրոֆիլակտիկ ստուգումները այդ պարագայում պարտադիր են:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31