Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայան. «Պուտինին աջակցող մշակույթի գործիչները հետո բացատրություններ են տալու»

Մարտ 13,2014 16:47

«Ոչ բոլոր գործիչներն են աջակցում: Ես գիտեմ, որ օրինակ հայտնի ու իմ կողմից սիրված գրող Անդրեյ Բիտովը բացարձակապես չի աջակցում Պուտինին ու ի դեպ վերջերս էլ ցուցակ է հրապարակվել, որտեղ կան հայտնի գրողներ, ռեժիսորներ ու որոնք դեմ են նրա գործողություններին: Ցավոք ժամանակ առ ժամանակ Ռուսաստանում պատմությունը կրկնվում է, եւ հետո այդ նույն գործիչները, որոնք աջակցում էին իշխանությանը ու երբ փոխվում է իրավիճակն ու երկրի ղեկավարությունը, սկսում են տալ տարբեր բացատրություններ այն մասին, թե ինչու են ստորագրել նման խայտառակ նամակների տակ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, պատասխանելով հարցին, թե ինքն ի՞նչ է մտածում այն մասին, որ Ռուսաստանի մշակույթի գործիչները աջակցում են Ղրիմում Պուտինի քայլերին:

Ռուբեն Բաբայանը նշեց, որ իր համոզմամբ, մշակույթի գործիչը առաջին հերթին պետք է մտածի ժողովրդի հետ կամուրջներ հաստատելու մասին, եւ եթե մշակույթի գործիչ է, ապա առաջին հերթին մարդասիրություն պետք է քարոզի, իսկ երբ նա աջակցում է նման գործողությունների՝ հակառակն է անում ու այստեղ արդարացում չի կարող լինել. «Ես նայեցի այն մարդկանց ցուցակը, որոնք աջակցում են Պուտինին եւ այնտեղ պարզապես բազմաթիվ պաշտոնյաներ են ու դժվար է նրանց մշակույթի գործիչ անվանել, քանի որ համերգասրահների, կամ թատրոնի տնօրեններ են: Մտավորականն առաջին հերթին ազատ անձնավորությունն է, որն ունի պատասխանատվություն միայն սեփական խղճի առջեւ, բայց մենք հաճախ հակառակ պատկերն ենք տեսնում, որ խղճի առջեւ ազատություն են ձեռք բերում, բայց մնացած հարցերում կաշկանդվում են, իսկ սա մտավորականը չէ ու դա բացարձակ չի վերաբերվում իրենց անցած ճանապարհին:Եվ եթե ես այդ ցուցակում տեսա Սպիվակովի ազգանունը, դա չի նշանակում, որ սկսեցի ավելի պակաս հարգել այն գործողությունները զուտ երաժշտական առումով, որ նա անում է, բայց ինչ-որ բան, հաստատ վատ հետք է թողնում»,- ավելացրեց Ռուբեն Բաբայանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Մի քանի տարի առաջ Գազմանովը անհետացավ հեռուստաեթերից։ Հետո պարզվեց որ երգի մեջ Պուտին և մաֆիա բառերը իրար մոտ են դրված եղել։ Հիմա հազիվ վերադարձել է և նորից չանհետանալու համար ստորագրել է այդ նամակի տակ։ Արվեստը, արվեստ՛ բայց ուտել ուզում են բոլորը։ Ամեն մեկը իր պատճառը ունի։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31