Լրահոս
Օրվա լրահոսը

Հովակիմ սրբազանը՝ լամայի այցի մասին. «Ես չեմ խոստացել, թե կհյուրընկալենք»

Մարտ 13,2014 16:39

Aravot.am-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանից մեկնաբանություն խնդրեց «Տիբեթ» կենտրոնի ղեկավար Էլեոնորա Մանանդյանի՝ մամուլի ասուլիսում արված հայտարարության  վերաբերյալ, թե տիբեթյան լամայի այցելության մասին նամակ են ուղարկել Վեհափառին, Հովակիմ սրբազանն էլ ընդունել է իրենց եւ խոստացել պատշաճ կարգով հյուրընկալել վանականին:

«Անկեղծ ասած, ինձ համար անակնկալ էր, որ մեր զրույցի մանրամասները հայտնվել են մամուլի էջերում: Իսկապես ես հանդիպել եմ Էլեոնորա Մանանդյանի հետ եւ հետաքրքրական զրույց ունեցել, իրենք նամակ են ուղարկել, որին պատասխանելու համար պետք է մանրամասներ պարզեի իրենից: Ինքը տեղեկացրել է, որ տիբեթյան վանականը գալիս է Հայաստան եւ հնարավոր է՝ Էջմիածին այցելի: Ես էլ պատասխանել եմ, որ Էջմիածին գալու դեպքում կհանդիպեմ վանականին եւ այդտեղ որեւէ արտառոց բան չկա: Միշտ էլ տարբեր կրոնների ներկայացուցիչներ են գալիս Հայաստան եւ ցանկություն հայտնում այցելել Էջմիածին, մենք այդտեղ որեւէ խնդիր չենք տեսնում: Խնդիրը սակայն այն է, որ ես չեմ խոստացել, թե կհյուրընկալենք, որովհետեւ մենք ունենք հյուրընկալության սեփական պայմաններն ու մոտեցումները»,-պատասխանեց սրբազանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31