Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարները պահանջում էին կառավարությունից իրենց տները (Տեսանյութ)

Մարտ 13,2014 16:29

Երեւանի 33-րդ թաղամասի բնակիչներն այսօր կառավարության շենքի դիմաց «վարչապետ իջիր ներքեւ» գոռալով բողոքում էին, որ ՀՀ նախագահը, վարչապետն ու ԱԺ նախագահը իրենց խաբել են:

Ցուցարարները պահանջում էին կառավարությունից իրենց տները, որոնք տարիներ առաջ կառավարության որոշմամբ ճանաչվել են գերակա շահ, իսկ կառավարության խոստացած փոխհատուցումը չկա ու չկա:

Yerevan_33_boxoq_2 Yerevan_33-boxoq_3

Բնակիչների պատմելով, նրանցից ոմանք արդեն՝ 7 , իսկ ուրիշները 5 տարի է վարձով բնակարաններում են ապրում, բնակարանների վարձերն էլ արդեն երկու ամիս չեն վճարել, իսկ բնակարանների տերերն եկել ու ասում են` չեք վճարում, հեռացեք:

«Հետ տվեք մեր տները»,- գոռում էին բնակիչները, իսկ տարեց մի բնակիչ վրդովվել էր վարչապետի անտարբերությունից. «5 տեղակալ, խորհրդական ու օգնական ունի, բայց գործ չի անում, ի՞նչ է արել, ինչի՞ դուրս չի գալիս ու պատասխան տա: Չեն լսում, չեն օգնում, խաբել են »:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31