Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ցանկանում էր փող աշխատել, սակայն կկորցնի շուրջ 98 հազար դոլարը

Մարտ 13,2014 16:17

Վանաձոր քաղաքի բնակիչ, 1970թ. ծնված Հայկ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013 թվականի հուլիսի 10-ին իր վարած «Լեքսուս» ավտոմեքենայով Հայաստանից Վրաստան ուղեւորվելիս, տեղափոխման համար թույլատրելի 5 միլիոն ՀՀ դրամին համարժեք 12 հազար 150 ԱՄՆ դոլար գումարից բացի, Բագրատաշենի մաքսակետի մաքսային հսկողությունը անցնելով՝ ավտոմեքենայի հետեւի ուղեւորի համար նախատեսված նստատեղի վրա, պոլիէթիլենային տոպրակի մեջ, փորձել է մաքսային հսկողությունից թաքցնելու միջոցով Վրաստանի Հանրապետություն տեղափոխել 40 միլիոն 265 հազար 275 դրամին համարժեք 97 հազար 850 ԱՄՆ դոլար կանխիկ գումար: Սակայն դա նրան չի հաջողվել՝ իր կամքից անկախ պատճառներով:

Ըստ «Դատալեքս» կայքի՝ Հայկ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-215 հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Այս քրեական գործով մեղադրանքը դատարանում պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազության Ազգային անվտանգության ծառայության մարմիններում քննվող եւ կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արմեն Փանոսյանը: Սույն քրեական գործով դատավարությունը ներկայումս ընթանում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջեւանի նստավայրում, դատական հերթական նիստը նշանակված է մարտի 19-ին:

Մեր տեղեկություններով՝ քրեական հանցագործության իրեղեն ապացույց հանդիսացող 97 հազար 850 դոլարը ներկայումս պահպանվում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում: Հայկ Ղուկասյանը վերոհիշյալ գումարը Վրաստան է ցանկացել տեղափոխել, որպեսզի դոլարները Վրաստանում թանկ վաճառելով՝ շահույթ ստանա: Մաքսանենգ գումարները եւ ապրանքները, դատարանի վճռով, բռնագրավվում են հօգուտ Հայաստանի Հանրապետության: Հայկ Ղուկասյանը ՀՀ սահմանների պաշտպանությանը մասնակցություն է ունեցել, եւ դա կարող է մեղմացնող հանգամանք լինել նրա նկատմամբ դատավճիռ արձակելիս:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31