Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր շատ հարցերի պատասխաններ կարող են ստացվել

Մարտ 13,2014 16:06

Այսօր «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում մեկնարկեց աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված շախմատի տղամարդկանց Եվրոպայի 15-րդ անհատական առաջնության նախավերջին՝ 10-րդ տուրը:

256 մասնակիցներից առնվազն 16-ը պայքարում են մեդալների համար: Իններորդ տուրից հետո միանձնյա առաջատարը ռուսաստանցի Ալեքսանդր Մոտիլյովն է՝ 7,5 միավորով: Երկրորդ տեղում է Թուրքիայի ներկայացուցիչ Դրագան Շոլակը՝ 7,0: Միանգամից 13 շախմատիստներ, նրանց թվում նաեւ հայաստանցի գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը (5-րդ տեղ), Գաբրիել Սարգսյանը (10-րդ) եւ Վլադիմիր Հակոբյանը (13-րդ), իրենց անվան դիմաց գրանցել են 6,5-ական միավոր:

Այսօրվա տուրից հետո մեդալների հարցով որոշ հարցեր կարող են վերջնական պատասխան ստանալ: Ամեն բան կախված կլինի առաջատարների այսօրվա հանդիպումների արդյունքներից: Վլադիմիր Հակոբյանը այս պահին սեւերով հանդիպում է Ռուսաստանը ներկայացնող Վլադիմիր Ֆեդոսեեւի հետ, իսկ Հրանտ մելքումյանն ու Գաբրիել Սարգսյանը միմյանց միջեւ որոշում են, թե ո՞վ վաղն ավելի նախապատվելի դիրքում կներկայանա վճռորոշ տուրին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ armchess.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31