Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. «Ամեն մեկը դատում է ըստ իր փչացածության աստիճանի»

Մարտ 13,2014 15:54

Aravot.am-ի հետ զրույցում Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) փոխտնօրեն Անահիտ Բախշյանն իր դիտարկումները հայտնեց «Քրիստոնյաներն ընդդեմ համարակալման» հ/կ նախագահ Խաչիկ Ստամբոլցյանի` «Ես և շրջակա աշխարհը» դասագրքի, ծրագրի և դրա չափորոշիչի շուրջ բարձրացված մտահոգություններին: Հիշեցնենք, որ Ստամբոլցյանը մտահոգություն էր հայտնել,  որ այս առարկայի չափորոշիչ ծրագրի հիմքում գենդերի խորացված ուսումնասիրությունն է:

Անահիտ Բախշյանը այդ ամենը հերյուրանք անվանեց ու նշեց. «Բավական է «ասում են, լսել եմ»  կամ  անտեղյակության հետևանքով  որևէ միտք մեկնաբանողները, ովքեր չեն կարդացել ու չեն խորացել տվյալ նյութի մեջ, ապակողմնորոշեն հասարակությանը»:

Անդրադառնալով  Խաչիկ Ստամբոլցյանի պնդումներին, թե  «ծրագրով երեխային բացատրում են, թե ինչ է գենդերը, գենդերային տարբերությունները: Աշակերտներին սովորեցնելու են, որ ամեն ինչ  սեռով չէ պայմանավորված, սեռն ընտրովի է», տիկին Բախշյանն ասաց. «Բացարձակ ապատեղեկատվություն է, նման ոչ մի նախադասություն ու միտք չկա ոչ չափորոշիչում, ոչ ծրագրում: Հիմա Խաչիկ Ստամբոլցյանի համար անդրադառնամ չափորոշչի կառուցման տրամաբանությանը, որը հետևյալն է. նվազագույն մակարդակում երեխան պետք է «զանազանի մարդկանց միջև գոյություն ունեցող տարիքային, սեռային և աշխատանքային տարբերությունները», երկրորդ մակարդակում` «հասկանա հասարակության ստեղծած որոշ սեռային կարծրատիպերի պայմանական լինելը,  օրինակներ բերի» որը վերաբերվում է հիմնականում  սեռով պայմանավորված աշխատանքային կարծրատիպերին, ինչպես օրինակ տիեզերագնացը կարող է նաև կին լինել: Այնուհետև, երրորդ մակարդակում երեխան պետք է «գիտակցի  իրեն  շրջապատող մարդկանց տարբեր դերերի և աշխատանքների փոխկախվածությունը, հասկանա դրանց կարևորությունը, կարողանա օրինակներով հիմնավորել»: Չափորոշչի երեք մակարդակների զարգացման տրամաբանությունից ակնհայտ է, որ նման հիվանդագին մտահոգությունները մտացածին են ճիշտ այնպես, ինչպես աղմուկ բարձրացվեց «Կանանց և տղամարդկանց իրավահավասարության մասին» օրենքի  քննարկումների ժամանակ: Պարզվում է, մարդիկ խոսում են` առանց օրենքը կարդալու կամ տվյալ դեպքում դասագիրքն ու չափորոշիչը կարդալու: Ցավում եմ, որ տվյալ դեպքում ՀՀ ԿԳ նախարարն անմիջապես իր հրամանով տեղի տվեց ու ստացվեց, որ Խաչիկ Ստամբոլցյանի մտահոգությունն արդարացված էր և փոփոխությունն էլ` անհրաժեշտ: Դե արի ու մի ասա «каждый понимает по мере своей испорченности»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅՆԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31